Նպաստենք` մեր անաչառությամբ


- Այսօր Ֆիզիկական կուլտուրայի պետական կոմիտեի առաջնային նպատակը մասսայական սպորտի զարգացումն է կամ, այլ խոսքով, սպորտի մասսայականացման համար պայմաններ ստեղծելը: Գնահատելի աշխատանք է տարվում վերականգնելու անգործության մատնված կամ ձևականորեն գործող մարզաբազաները, ստեղծելու նորերը: Մենք` լրագրողներս էլ այս գործում պիտի փորձենք մեր ներդրումն ունենալ` անաչառորեն լուսաբանելով ծրագրի կարևորությունն ու կատարվող ծավալուն աշխատանք ները: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ պետությունը մտահոգվում է գալիք սերնդի առողջությամբ` այսքան գումարներ տրամադրելով: Մեր երեխաների համար են կառուցվում ու նորոգվում մարզադպրոցներն ու սրահները. ուրեմն` համալիր այս ծրագիրն իրականացնող ամեն օղակ պարտավոր է հստակ աշխատել և այնքան բարեխղճորեն, որ չփոշիացվեն ներդրված գումարներն ու ջանքերը: Այս ուղղությամբ էլ մենք անելիք ունենք` ներկայացնել շինարարության ընթացքը` օրինական պահանջկոտությամբ: Ի վերջո` հասարակական կարծիք ձևավորելով, մենք պետք է կարողանանք ճշմարտորեն ներկայացնել` հասարակությանը իրազեկելով և° դրական փաստերը, և° մերժելի երևույթները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ.