«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» բանակային օրագրից Ալիևների ձեռագիրը նույնն է


Հրադադարից անցել է 16 տարի£ Իսկ այն ժամանակից, երբ ես էի ծառայում, ընդամենը 4 տարի էր, որ հրադադար էր հաստատվել£ Ծառայում էի այնպիսի մի վայրում, որտեղ ամենաթեժ մարտերն էին ծավալվել, հեղվել էր այնքան արյուն, հերոսացել էին շատ հայորդիներ£ Չորս տարի անց էլ այդ հողից գալիս էր արյան հոտը£ Նատուրիստական տրամադրությամբ վերհուշը ինձ ստիպեց ապրել հունիսյան սադրիչ դեպքը, որը թշնամու հերթական քստմնելի արարքներից էր£ Որպես Հայոց բանակի պահեստի սերժանտ, ժամանակին Չայլուի ուղղությամբ մարտական հերթապահություն անցկացրած զինվոր` իրավունք եմ վերապահում 10 տարի առաջ տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման մի դրվագով անդրադառնալ մեր օրերի խախտումներին£ Հրադադարի կնքման պահից սկսած միշտ խախտվել է այդ պայմանավորվածությունը` խախտվել է թշնամու կողմից, ու մենք հարկադրաբար լռեցրել ենք նրանց£ 1998-2000 թթ. ես ականատես եմ եղել շատ սահմանային միջադեպերի ու դիվերսիոն գործողությունների£ Շփման գծի «երաժշտությունը» սովորական բան էր և մի քանի րոպեով դրա կտրվելն էր անսովոր£ Երբեմն հակառակորդն ավելի ցինիկ էր դառնում` ականանետային հարվածի ենթարկելով Թալիշ գյուղը£ Իսկ մեր հրամանատարությունը հրահանգում էր, որ կրակ չբացենք£ Մեր փամփուշտները հաշված էին. թեպետ զինամթերք շա¯տ ունեին, սակայն «հաշվում» էին, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտում մեր կողմից չլինի£ Իմ ծառայության վերջին օրերն էին, ջոկս անցավ մարտական հերթապահության£ Վերջին հերթապահությունս էր, և այդ պատճառով էլ ինձ մոտ պահպանվել է մարտական հերթապահության հրաման¬գրաֆիկը և զեկուցագրիս պատճենը, որոնք մինչ օրս պահում եմ£ Ահա 2000 թվականի նոյեմբերի 24¬ին գրված զեկուցագրից մի հատված. «Զեկուցում եմ Ձեզ այն մասին, որ իմ ջոկը 17.11.2000 թ. մարտական հերթապահության է անցել N հենակետի պաշտպանական գծում և մարտական ծառայության ժամանակ (17.11.2000 _ 23.11.2000 թ.) հակառակորդը N կողմնորոշից մեր հենակետի ուղղությամբ ու պաշտպանական շրջան մտնող մեքենաների վրա ամեն օր բացել է գնդացրային կրակ£ Թշնամին նշված ժամանակահատվածում արձակել է մոտ 4-5 հազար գնդակ, իսկ 21¬ի լույս 22¬ի գիշերն ավելի ագրեսիվ էր և մեր դիրքի վրա բավականին շատ գնդացիրի լուսածիրող գնդակներ արձակելուց հետո` նռնականետից մեկ անգամ հարվածել է ականապատ գոտուն£ Անձնակազմին հրահանգավորելուց հետո հենակետը բերվել է թիվ 1 դրության և ձեռնամուխ ենք եղել պատասխան գործողության, որի պատճառով ծախսվել է... հատ գնդացիրի... տրամաչափի փամփուշտ£ Հարկադրաբար կիրառած զինամթերքը ծախսվել է նպատակային և արդյունքում լռեցվել է թշնամու կրակակետը£ Սույն զեկուցագրով...»£ Օրերս Արցախում էի և համոզվեցի, որ դրությունը հայկական կողմից վերահսկվում է£ Իմ մտահոգություններն իսպառ չքվեցին, երբ ոչ պաշտոնական զրույցներ ունեցա ԼՂՀ ՊՆ լրատվության և քարոզչության բաժնի պետ, գնդապետ Սենո Հասրաթյանի, հասարակության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Շահեն Այդինյանի, զինվորների հետ£ Հակառակորդի ցանկացած ոտնձգության պետք է համապատասխան պատասխան տալ. չէ՞ որ Մինսկի խմբի գնահատականը կոչ ու հորդոր էր երկու կողմերին և հունիսյան արյունահեղության հեղինակ Ադրբեջանն ուղղակի կերպով չքննադատվեց£ Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Միջադեպի ժամանակ զոհված զինվորները միացան հայրենիքի համար նահատակվածներին£ Մենք այսօր անչափ զգույշ պետք է լինենք Արցախի հարցում, քանի որ պատասխանատու ենք հազարավոր նահատակների սխրանքի ու նրանց հերոս հոգիների առաջ£