Էսպես էլ ապրում ենք Զուռնա¬տրնգի, տաշի¯¬տուշի¯


Է°լ Լիմուզին, է°լ ԲՄՎ, է°լ Մերսեդես, է°լ ինչ ուզես... Ու բարձրագոչ ազդանշաններ... Ու ռաբիսի ճիչ-ոռնոցներ: Ի՞նչ է եղել... ի՞նչ է եղել... Հայկն ու Անուշը նույն բարձին պիտ քնեն... Է, թո°ղ քնեն ու բախտավոր նրանք լինեն: Թեպետ հաճախ հարսանիքից դեռ շատ չանցած տուր ու դմբոց ու աղաղակ, կռիվ ու ջարդ, աղքատ բաժինք, փչացած մարդ, ու գող փիսո ու քաչալ շուն... Բանը հասնի դիվանբաշուն... Զուռնի ձայնն ընկավ ականջին... Սիրտը բացվեց տաբատավոր կռո, վռշիկ, ծեր զոքանչի: Շտկեց մեջքը. «Ասում են, թե միլիցայութունը դեմ ա ըսենց լավ մուզիկին. ավարյա կըլլի... Ըլնում ա ըլնի... Մեզի ի՞նչ: Խնամի Սաքոն թո°ղ ջանը քաշի»£ Ու խլացել է ողջ քաղաքը: Ոռցկում ու փսխում են երկնաքերերը... Խլացել են մարդիկ, խլացել է քաղաքը: Խլացել է ու ամաչել..., բայց անողը չի ամաչել: Չոբան Սաքոն` նստած բարձին, մտածում է. «Հե¯յ գիտի հա°, որտե՞ղ հասա...Ու հե°նց էսպես, սոված շներ: Լա°վ եմ անում: Սաղ քաղաքը դղրդցնելով եմ ես իմ տղին պսակում: Հայդե° բաբամ. իմ վախտերում տրեխներով փեսա տարան: Ամեն տրեխին մի փութ ցեխ էր: Հայդե° օրեր... Համա հետո շուստրիացա: Էկա քաղաք: Էլ ի՞նչ յափնջի, էլ ի՞նչ տրեխ... Փող տվեցի` պաշտոն տվին ու տուն ու տեղ` աղայութուն... շլվար-կաստում: Հետո կանչին` թե «...ակադեմիկոս կուզե՞ս»£ Իբր շատ գիտեմ, թե էտ ինչ բան ա, բայց մտածեցի` երևի լավ բան ա, ասի. «Ինչքա՞ն...»: ժողով արին, հարցրին, թե անուն, ազգանունս գրել գիտե՞մ: Ասի. «Բա ո°նց»: Գրեցի: Սխալ չարի: Է°ն Աստվածը վկա, երեխեքիս արև` սխալ չարի: Համա թե մաստ էր... Շնահավորին, շնորհակալութուն հայտնին... Ինչքան վախտ ա դարակումս գցած ա...»£ Ու փքվում է չոբան Աաքոն շքեղ փայլից կառաշարքի, որը սուրում է կարմիր լույսի տակով... «Բա ո՞նց... Երթևեկությունը թո°ղ կանգնի»: Ինքն է տերը այս քաղաքի, այս աշխարհքի. «Հենց լա°փ թող կարգ խանգարվի, միլիցան էլ հենց լա°փ տեսնի: Շատ վեջս է... Ի՞նչ պիտի միլպետն ինձ անի. վիզը ճլտեմ` դեն շպրտեմ»: Թո°ղ հա ասեն չտեսություն, թո°ղ հա ասեն տգիտություն, աժդահա Սաքոն ումի՞ց Է վախում: ԲՄՎ-ի կտուրներին, զզված վաղուց այս ամենից, օպերատորն է ապարատը շուռ ու մուռ տալիս: «Ափսոս այն օրերը թռա¯ն, գնա¯ցին: Ի¯նչ ֆիլմեր էր հանել ինքը. ի¯նչ գեղարվեստ, ի¯նչ մեծ ճաշակ... Իսկ այսօրվա գռեհկությունն ու խեղկատակն... Բայց ի՞նչ անի. երեխեքին ինչպե՞ս պահի»£ Զզվում են շենքերը` թքում վերից վար, կարծում են, թե չոբան Սաքոյին վնաս կարող են տալ: Ու ողջ քաղաքով սուլոց ու աղմուկ... Բթամիտ Սաքոն գոռոզ կեցվածքով. «Էն ո՞վ էր անցավ, վրաս չնայավ: Էդ լավ բան չարավ: Գուցե հիվա՞նդ էր, կամ էլ սգի մե՞ջ: Գուցե սովա՞ծ էր, կամ քյոռփե՞քն էին անհաց... Է, ջհանդա°մը` քեզ էլ ցավ չունե՞ս: Խալխի դարդերն էդ ո՞վ քեզ տվեց... Սաղ քաղաքն է սոված քարշ գալիս..., բայց ի՞նձ ինչ, ինձ ի՞նչ... Իմը սա° է. զուռնա, փչի°, տաշի-տուշի¯: Թո°ղ քաղաքը ճայթի°, պայթի°: Տաշի¯-տուշի¯...»:

Հասմիկ ԺԱՄԿՈՉՅԱն