Հումոր
- Ո՞նց է կյանքդ:
- Ինչպես` Մարսի վրա:
- Այդքան հեռո՞ւ եք ապրում:
- Չէ, մենք պարզապես չենք ապրում:
J
- Երբեք մի´ ասա, որ ժամանակը քիչ է: Քո օրն ունի այնքան ժամեր, որքան Բեթհովենի, Պուշկինի, նորօրյա օլիգարխների օրը:
J
- Այն աշխատանքը, որը կինը կատարում է տանը` աննկատ է մնում: Բայց աչք է ծակում, երբ նա ոչինչ չի անում:
J
- Կամուսնանա՞ս ինձ հետ:
- Հո հիմար չեմ:
- Հակառակ դեպքում չէի հարցնի:
J
- Ի՞նչ է սերը,- հարցնում է փոքրիկ աղջիկն իր եղբորը:
- Դա այն է, որ դու ամեն օր իմ պայուսակից թռցնում ես շոկոլադը, իսկ ես շարունակում եմ այնտեղ միշտ շոկոլադ դնել:
J
Կանանց ընտանեկան երջանկության 3 նախապայմանները.
- Երբեք մի´ ասա ամուսնուդ մորդ ասածները:
- Երբեք մորդ մի ասա, թե քեզ ինչ է ասում ամուսինդ:
- Երբեք ու ոչ մեկին ոչինչ մի´ պատմիր, թե ինչ է կատարվում քո ընտանիքում:
J
Կայարանն ավելի շատ է տեսել ջերմ ու անկեղծ համբույրներ, քան Զագսը: Իսկ հիվանդանոցի պատերն ավելի շատ ջերմեռանդ աղոթքներ են լսել, քան եկեղեցին: