Շաքարը` մահվան պատճառ


 

Հետազոտությունները հաստատել են, որ յուրաքանչյուր տարի ավելի մեծ թվով մարդիկ կյանքից հեռանում են ոչ թե թերսնման, այլ ավելորդ քաշի պատճառով: Իսկ հիմքում շաքար պարունակող սննդամթերքի չարաշահումն է: Կալիֆոռնիայի գիտնականները հայտնել են, որ «քաղցր թույնից» աշխարհում տարեկան մահանում է շուրջ 35 մլն մարդ: Քաղցրակերները հիմնականում տառապում են լյարդի, սրտանոթային համակարգի տարբեր հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով: Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել շոկոլադի օգտագործումը և անչափահասներին շոկոլադե սալիկներ վաճառելու քանակ սահմանել: