Մայամին` ԱՄՆ-ի ամենադժբախտ քաղաքը


 

Ամերիկյան Forbes ամսագրի հրապարակած «ԱՄՆ-ի ամենադժբախտ քաղաքների» ցուցակը զարմանալիորեն գլխավորում է Մայամին: Փաստորեն բնության գողտրիկ այս անկյունը միայն առաջին հայացքից է դրախտային թվում: Ավանդաբար հեքիաթային ծովափնյա հանգստավայր համարվող այս բնակավայրում կյանքը բոլորովին էլ հեքիաթ չէ: Այստեղ կատարյալ ճգնաժամ է, իսկ հանցավորության մակարդակն ամենաբարձրն է ԱՄՆ-ում: Բնակչության սոցիալական վիճակը, մեղմ ասած հուսադրող չէ, իսկ ունևորների և չունևորների միջև անդունդն օրեցօր խորանում է:

2-րդ և 3-րդ հորիզոնականներում Միչիգան նահանգի Դեթրոյդ և Ֆլինտ քաղաքներն են` որպես ամենաքրեականացված բնակավայրերն ԱՄՆ-ում:

Ընտրության ժամանակ հաշվի են առնվել նախևառաջ գործազրկության, հանցավորության, կոռուպցիայի մակարդակները, պարտքերի և չվճարված վարկերի դիմաց բնակարաններից զրկված, նաև արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների թիվը: