ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է
Ինչպես պարզվեց` արդեն մոտ վեց միլիարդ դրամով վաճառվել է ԱՆ Քրեակատարողական վարչության հիվանդանոցը, որը գտնվում է մայրաքաղաքի Արշակունյաց փողոցում: Գնողն էլ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտն է: Հենց այն հանգամանքը, որ ակադեմիական համակարգում գտնվող ինստիտուտը նման գնում է կատարում` արդեն իսկ դառնում է կասկածելի, որովհետև կառավարության տրամադրած բյուջետային գումարներով հազիվ իր գոյությունը պահող ինստիտուտը չէր կարող նման միջոցներ ունենալ և գնել մայրաքաղաքի թանկ հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկը... Մնում է ենթադրել, որ այս գնման թիկունքին էլ ինչ-որ օլիգարխ է կանգնած, որը ինստիտուտի միջոցով իրականացնելով գործարքը` մի գեղեցիկ օր կհայտարարի իր գոյության մասին: