ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է 


 

Երկուշաբթի, նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Բալասանյան Սամվելի երդմնակալության արարողությունը: Այն բավական անշուք էր կազմակերպված, չէին մասնակցում Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանը, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները, քաղաքում հայտնի մարդիկ:

«Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում հավաքվել էին դատախազներ, դատավորներ, ինչպես նաև Բալասանյանի որոշ մտերիմներ: Այս երդմնակալությունը նշանավորվեց նրանով, որ քաղաքապետը հերքեց ընտրություններից առաջ տարածված մի լուր: Ըստ Բալասանյանի` նախընտրական շտաբի հայտարարության, արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնվել էր Բալասանյանի տան մոտ և հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել:

- Հա՞, էդպիսի բան է եղե՞լ: Չէ, ես տեղյակ չեմ. ո՞վ կարող է իմ դռան դիմաց դարանակալել: Աբսուրդի հասնող խոսակցություններ են, մի հավատացեք, ես կաշխատեմ, խնդիր չեմ տեսնում, որևէ պրոբլեմ չկա,- ասել է նորընտիր քաղաքապետը:

Լավ է, իհարկե, որ նա չի կամենում սրել հարաբերությունները, թշնամանք սերմանել, սակայն հարց է առաջանում, թե` ինչու՞ էր նախընտրական շրջանում նման հայտարարություն արել…