Վերկային փորձել են թալանել ու սպանել


Մայիս ամսին ավանդական «Տավրիյան խաղեր» փառատոնը վերջինը կարող էր լինել Անդրեյ Դանիլկոյի համար£ Անմիջապես բեմի մուտքի առջև 34-ամյա շոումենին հանկարծ դիմավորել են զրահաբաճկոններով ավտոմատավորներ… «Վերկա Սերդյուչկա» նախագծի տնօրեն Իգոր Կլինկովը հետո պատմել է, որ արտիստին փորձել են սպանել£ Եվ ամենացավալին այն է, որ սպանության պատվիրատուն նրա նախկին ընկերն է եղել£ Այդ խաղամոլը մեծ գումար է տանուլ տվել` 125 հազար դոլար և որոշել է փախչել£ Խաղընկերները մտածել են, թե Օլեգը լավ հարաբերություններ ունի Դանիլկոյի հետ£ Փախած պարտապանին գտնելով կիևյան «գաղտնի» բնակարաններից մեկում, պարտատերերը նրան առաջարկել են սպանել հռչակավոր իր ընկերոջը և պարտքը համարել մարած£ Ահաբեկչություն նախապատրաստած կասկածյալի դեմ հարուցված քրեական գործում հետաքրքիր տեղեկություններ կան նաև փրկված «զոհի» «ժառանգության»` Կիևում ու նրա մերձակայքում ունեցած անշարժ գույքի, բանկային ավանդների մասին£ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները, սակայն, չեն բավարարվում Օլեգի խոստովանությամբ, որովհետև Անդրեյի սպանությունը պատվիրողները մտերիմ են քաղաքական շրջանակներին£ Խնդիրն այն է, որ մեկ տարի առաջ Դանիլկո-Սերդյուչկան մտադրվել էր առաջադրվել պատգամավորության թեկնածու£ Ու թեև նրա կուսակցության վարկանիշը երբևէ 2 %¬ից բարձր չի եղել, այնուամենայնիվ, շոումենի որոշումը շարժել էր բանսարկու քաղգործիչների զայրույթը£ Անանուն սպառնալիքների տարափը Դանիլկոյին ստիպեց վերանայել իր քաղաքական ծրագիրը… Արտիստի մտերիմները պնդում են, որ Անդրեյը ոչ միայն չի չարացել, այլ մարդկայնորեն խղճում է իր բարեկամին£ Որովհետև վերջինս չի հասկացել, թե ինչ վտանգավոր խարդախության ցանցն է ընկել` մոլախաղերից կախվածության պատճառով£