<<Նյութական ռեսուրսների կռիվ է>>


-Բավական լուրջ քաղաքական իրադարձություն է լինելու հուլիսի 22-ին նախատեսված ՀՀԿ արտահերթ համագումարի վերաբերյալ, քանի որ իշխանական ճամբարում սպասվող տեղաշարժերը պայմանավորված են լինելու համագումարում հնչելիք մտքերից ,- ասում է ԱԺԴ ղեկավար և ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը: Նրա կարծիքով, համագումարի արտահերթ լինելը ռազմավարության փոփոխության նշան է, և ժամանակը ցույց կտա, թե ինչ ավարտ կունենա` իր ասելով ՀՀԿ-ԲՀԿ նկատվող հակամարտությունը: Պատգամավորը ցավով է նշում, որ քաղաքական իրադարձությունները շաղկապվում են արհեստածին կուսակցություններին, և երկիրը ներքաշվում է <<նյութական ռեսուրսների կռվի մեջ>>: