Ո՞Վ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ


 

Բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում: Օրերս հայտնի է դարձել, որ ոլորտի  միասնական կառավարման համար ստեղծվում է նախարարություն, իսկ հայտարարությունը ստորագրել են 200-ից ավելի ընկերություններ: Կառավարող մարմնի ձևավորումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, միասնական և հետևողական կառավարուը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ: 

Սա, անշուշտ, չափազանց ողջունելի է, սակայն պարզվում է, որ հայտնի չեն այն ընկերությունների անունները, ովքեր իրենց համաձայնությունն են հայտնել նախարարություն ձևավորելու հարցում, ինչն էլ մի շարք ընկերությունների զայրույթն է առաջացրել: Ու հիմա շատերը փնտրում են այդ ընկերություններին, որպեսզի բացատրեն, որ նախարարության ստեղծումը անհրաժեշտություն չէ, և այն ընդամենը կուռճացնի վարչական ապարատը` որևէ օգուտ չբերելով: