Իրանուհիներին արգելել են


 

Պաշտոնական Թեհրանը կանանց արգելել է ամուսինների հետ դիտել Եվրոպա-2012 շրջանակներում անցկացվող ֆուտբոլային մրցախաղերը: Իհարկե` միայն հասարակական վայրերում` բարերում, սրճարաններում կամ ռեստորաններում (տեղեկացրել է «Ինտերֆաքսը):

Իշխանությունների կարծիքով` ֆուտբոլի համատեղ դիտումը կարող է վնասել կնոջ բարոյական կերպարը:

- Սա անպատեհ իրավիճակ է, երբ կանայք և տղամարդիկ միասին ֆուտբոլ են նայում: Մրցախաղերը նայելու ժամանակ տղամարդիկ ապրումներ են ունենում, իրենց գռեհիկ են պահում և թույլ են տալիս կեղտոտ կատակներ,- հայտարարել է Իրանի ոստիկանության պետ Բահման Կարգարը:

Նա համոզված է, որ նման պարագայում կանայք չպետք է ֆուտբոլ նայեն.

- Կարծում եմ` կանայք պետք է շնորհակալություն հայտնեն ոստիկանությանը` նման որոշման համար,- հավելել է Կարգարը: