ԻՍԿ Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ


Չնայած «Երևան Ջուր» ընկերությունը տարբեր պատճառաբանություններով պարբերաբար կրճատում է աշխատակիցներին, բայց նրա եկամուտները շարունակաբար աճում են: Միայն առաջին եռամսյակում ջրամատակարար կառույցը նախկինից շուրջ 100 միլիոն դրամով ավելի շատ հարկեր է վճարել պետությանը: Հարկ է նկատել, որ նման «թռիչք» արձանագրվել է ձմռան ամիսներին, երբ կենարար հեղուկ համեմատաբար քիչ է սպառվում: Ջրավարձի աննշան գնանկումը միգուցե իր ազդեցությունն ունենա նաև պետության բյուջեն համալրող տպավորիչ վճարաչափերի վրա: Նշվում է, որ ջրի մեկ խորանարդ մետրի գինը հաստատ էլի է նվազեցվելու: Սակայն «Երևան Ջրի» ղեկավարությունը չի շտապում վաղուց խոստացված գնանկման ծրագիրն իրականացնել: Արդյունքում ստացվում է, որ բարձր սակագնի հետևանքով սպառողների հաշվին միանգամից երկու հարց է լուծվում. և´ ջրամատակարարն է կարգին եկամուտ ստանում, և´ երկրի բյուջեն է համալրվում: