ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ


Կառավարության կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ շուտով պաշտոնանկ կարվի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ում աշխատանքի նկատմամբ կա դժգոհություն: Նախարարի հավանական թեկնածու է համարվում նախկին ԱԺ պատգամավոր, Ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը, ով վերջին տարիներին աշխատելով Հանրային խորհրդում` տնտեսության առողջացման մի շարք նպատակային ծրագրեր է ներկայացրել: