Քաղաքապետարանը «մե փանջարա է» ԷԼՓԱՍ-ից մենք փաս


«Մեկ պատուհան» աշխատակարգի ներդրման մեկ տարին գլորեցինք: Նախ` գաղափարը, ապա ներդրման ու կիրարկման ընթացքը բազմիցս ներկայացվեց ու փառաբանվեց քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետարանը բնակիչներիս աչքալուսանք էր տալիս, թե «Մեկ պատուհանը» բացվել է մեզ մեր բյուրոկրատ ղեկավարների քմահաճություններից փրկելու, կաբինետից-կաբինետ ընկնելուց դռներ թակելուց ազատելու համար: Սայաթ-Նովայի «մե փանջարայից» մտիկ տվողը խոցվում էր, քաղաքապետարանի «մեկ պատուհանից» ներս նայողի հույսն է գոցվում: Անշուշտ, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ավտոմատացված համակարգի (ԷԼՓԱՍ) ներդրման արդյունավետությունը վկայող շատ ցուցիչներ կան: Սակայն հակառակի մասին դատողություններ անելու հիմքեր նույնպես կան: Այսինքն` մենք շարունակում ենք մնալ մենք: Նույն «գնա-արի»-ն, նույն «վաղն ու հետո»-ն, որ որպես հոգեբանություն, գործելաոճ ու վերաբերմունք ավտոմատացված համակարգից պակաս «ավտոմատացված չեն» և որին հրաժեշտ տալու համար մեզ ոչ մի համակարգ էլ չի օգնի: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանին իր իսկ հորդորով այդպիսի մի թարմ օրինակ ներկայացրեցինք: Ոչ որպես լրագրող, այլ որպես քաղաքացի, տողերիս հեղինակը «Մեկ պատուհանից» փորձեց խորհրդատվություն ստանալ: «Դիմում գրեք, բերեք»,- սա էր մեր ստացած խորհրդատվությունը: «Արդյո՞ք սա նույն քաշքշուկը չէ»,- հարց ոնւղղեցինք աշխատակազմի ղեկավարին: «Ո°չ»,- ասաց պրն Մելքումյանը: «Այո°»,- ասում ենք մենք: Ասում ենք ու հիմնավորում. խորհրդատվություն ստանալուց, մեզ անհանգստացնող խնդրին առնչվող որոշումներին ու գործող կարգերին ծանոթանալ-տեղեկացվելուց հետո դիմումի հարցադրումը կարող էր փոխվել, այլ պարզաբանումների անհրաժեշտություն կարող էր ի հայտ գալ: «ԷԼՓԱՍ»-ի առավելությունների լույսի ներքո ինչո՞վ բացատրել այն, որ, ինչպես լրագրողներից մեկը նկատեց, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քաղաքապետարանը հռչակել է որպես ամենաշատ բողոքներ ստացող կառույց: Ինչպես հայտնի կինոնկարում է` «նայած որ կողմից նայել»: Գրիգոր Մելքումյանի պատասխանը դա էր. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոր կառույց է, մերժումներ ստացողներն էլ շատ են: Մարդիկ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից և դիմում են այս գրասենյակ: Այսինքն` տՐՌփպՎ ՑցՑ քաղաքապետարանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ