Ելքը բանակցություններն են


Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վրաց-ռուսական պատերազմի տարելիցի նախօրյակին իր նկատառումներն է ներկայացրել Էդ. Շևարդնաձեն: - Պատերազմով Աբխազիան ու Հարավային Օսիան չես վերադարձնի: Հարկավոր է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Բայց Վրաստանի ներկայիս ղեկավարությունն ինքն է այրել կամուրջները` խզելով դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ,- ասել է էքս Նախագահն ու Վրաստանի ամենաերկարատև ղեկավարը:- Հարկավոր է Ռուսաստանի հետ երկխոսության բանալիներ գտնել: