«Համախմբվածները»


Երևան քաղաքի մասին օրինագիծը բուռն քննարկման արժանացավ հատկապես «Ժառանգություն» խմբակցության անդամների կողմից: Այն, որ քաղաքապետի թեկնածուներ կարող են դառնալ կուսակցությունների ներկայացրած ցուցակների առաջին համարներում գրանցված անձինք, վրդովեցրել էր պատգամավոր Լարիսա Ալավերդյանին. - Նատալիային ցույց կտան, Մարգարիտին կամուսնացնեն: Պատգամավոր Ատյոպա Սաֆարյանը հավելեց. - Մենք միասնական քաղաքական դիրքորոշում ունեցող կուսակցություն ենք: Արդյունքում` խմբակցության ղեկավարը կողմ քվեարկեց այդ օրինագծին, Անահիտ Բախշյանը` դեմ, իսկ մյուսները չլքեցին ձեռնպահների դիրքերը: Նախագահի թեկնածուների «լրահոսից» - Նախագահի ընտրությունների վերաբերյալ մենք մինիմալ ծրագիր չունենք: Կա մաքսիմալ ծրագիր` ունենաք ՀՅԴ-ներկայացուցիչ երկրի նախագահ,- ԱԺ հերթական ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Ի դեպ, դեռ չի որոշվել, թե որն է լինելու դաշնակցական թեկնածուի կարգախոսը: Հ. Կարապետյանը հնարավոր է համարում, որ դա լինի «պատերին փակցվածը` «մեր հին ընկերը երկրի նոր նախագահն է»» կարգախոսը…

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ