Տնտեսական անկումը Եվրոպայում սկսվել է


Այսպես է կարծում Եվրահանձնաժողովը Եվրոպական միասնական արժույթի գոտում ընդգրկված երկրները, կարելի է ասել` ոտնադրել են անկումային փուլ. այսպիսի եզրահանգումներ են պարունակվում ԵԽ բարձրագույն մշտական գործադիր մարմնի տարածած զեկույցում` նվիրված եվրոպական երկրների տնտեսության վիճակին (տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Եվրահանձնաժողովի փորձագետների կարծիքով` ընթացիկ տարվա III-IV եռամսյակում այդ երկրների ՀՆԱ-ի հանրագումարը կրճատվելու է: 2009 թ. դրանց տնտեսութ յունները կվերականգնեն իրենց աճը, սակայն` ոչ նշանակալի չափով` 0,1 %-ի սահմաններում: Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան ՀՆԱ-ի աճ չեն ակնկալի, բայց նոր տարում նաև անկում չեն արձանագրի: Միջազգային չափանիշներով` տնտեսական անկումը պաշտոնապես ամրագրվում է ազգային ՀՆԱ-ի անկումին հաջորդող երկու եռամսյակներից հետո: