«ՎԱՐՔ ՀԻՄԱՐԱՑ». երազանքի և իրականության միջև


Լավ է, որ մեր օրերում, գուցե թե մշակութային կյանքին ընթացիկ աշխուժություն հաղորդելու նպատակադրվածությամբ, պետությունը իր սուղ գանձարանից միջոցներ է հատկացնում նորարարական¬փորձարարականի հավակնությամբ նախագծերին ևս£ Իրենց ստեղծագործական մտահղացումների կենսագործման ռեալ հնարավորություն ստացած արվեստագետները կարողանում են ապացուցել երևակայության ու մտքի ներդաշնակված սլացքի, բնատուր օժտվածության ու արարչական հմտությունների իրական արժեքավորությունը կոնկրետ աշխատանքներով£ Ներկայացնելով արվեստասեր հանրությանը`ամենահավաստի կողմնորոշիչներով գործնականում ճգրտում են դրանց պիտանիության չափը բարձր արվեստի տեսակետից£ Նաև` սեփական արարչագործության սահմանները£ Այս առումով պետք է, որ իրադարձային նշանակություն ձեռք բերեր Դավիթ Սաքոյանի և Սեդրակ Երկանյանի համաստեղծագործությամբ ծնված «Վարք հիմարաց» երկարար մինի օպերան£ Մեկուկես տասնամյակ մտմտալով Թումանյանի հանրածանոթ հեքիաթների նորովի երաժշտականացման շուրջ` Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարը երազում էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բեմադրել «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Անբան Հուռին» և «Կիկոսը» խաղերգերը` սյուժետային գծով միավորված ու նորաոճ երաժշտականացմամբ անսովոր հետաքրքրաշարժ£ ՀՀ Մշակույթի նախարարությունից ստանալով իր իսկ հաշվարկած 997 հազար դրամը` վաղեմի փափագի ի կատար ածման ռեալականության անակնկալից խանդավառված, պատվիրում է սիմֆոնիստ, օպերաների ու կամերային բազում գործերի հեղինակ Դավիթ Սաքոյանին գրել «Վարք հիմարաց»¬ի երաժշտությունը£ Ի դեպ, վերջինիս ուրախությունն էլ կրկնակի էր, քանզի 15 տարի նրա գոյության մասին, կարելի է ասել, գրեթե մոռացել էին£ Չունենալով բեմադրական փորձ` Երկանյանը ձեռնարկում է ժողովրդական բանահյուսության ու երաժշտության փոխներթափանցմամբ հորինված այս երաժշտակտավի թատերայնացմանը` ջանալով մեկտեղել օպերային արվեստին բնորոշ կարևոր տարրերը` երգ, երաժշտություն, դերասանական խաղ, բեմանկարչություն£ …Նախապես հայտարարված անսովորի կամ արտասովորի հետ հանդիպմանը բոլոր հավաքվածներն էին սրտի թրթիռով սպասում£ Պարտերի առաջին շարքերին մերձ կիսաշրջան էին կազմել «Տաղարան»¬ի երաժիշտները£ Բեմի, մեղմ ասած, աղքատիկ ձևավորումն առանձնապես ուշադրության արժանի չէր` նկարեն անշուք սավաններ, մանր¬մունր կենցաղային առարկաներ, դիմացի պատին` մի հնամաշ գորգ, լաթանման վարագույրով ծածկված երգեհոնի ստեղնաշար… Երևում է Պերճ Քարազյանի Հիմարը` համարժեք հանդերձավորմամբ ու բեմական վարքագծով, երաժշտական երկխոսության մեջ է մտնում Հովսեփ Նշանյանի Խելոքի հետ£ Հանդիսատեսը անմիջապես հայտնվում է ծանոթ հեքիաթի տիրույթում£ Բեմառաջքից տարածվող կենդանի երաժշտությունը ժամանակ առ ժամանակ խաթարում է հեքիաթային տպավորությունը իր թեմատիկ անհամապատաս խանությամբ£ Փոքրածավալ, պարզունակ խաղարկային ձևերով տարված մանուկ հանդիսատեսը շարունակում է հետաքրքրվել հայտնի պատմությունների սյուժետային գծի հետագա զարգացմամբ£ Մեծահասակները, երաժշտական հենքի անհամարժեքության ուժգնացող ներգործությամբ, դժվարանում են սրված պահել ուշադրությունը£ Փոքր¬ինչ աշխուժանում են դատարանի տեսարանում, երգեհոնի հնչեղ միջամտությամբ£ Ապա` Լուսինե Մարկոսյանի հուռիական սեթևեթանքով, որ սկսում է ի հայտ գալ «Բարեկեն դան»¬ում` սահուն անցնելով «Անբան Հուռին» ու «Կիկոսը» դրվագներին£ Երկձայն ու քառաձայն կատարումների ընթացքում առանձնակի ցցուն է արտահայտվում երաժշտության անբարենպաստ «դերակատարությունը»£ Փոքրիկները դյուրությամբ են շրջանցում այդ արգելապատնեշը` անքթիթ որսալով 4 հիմնական դերակատարների մարմնավորած Հիմարի ընդհանրական կերպարի բեմական դրսևորումներում ի հայտ եկող զավեշտախառն իմաստային անցումները, տեղ¬տեղ զվարթանալով£ Թումանյանի գրական աշխարհին քաջատեղյակ լուրջ երաժշտասերները այդպես էլ չեն կարողանում ազատագրվել երաժշտության անհամարժեքության նյարդացունց ճնշումից£ Եվ… լուրջ արժանիքներ գտնել «Վարք հիմարաց» խառնածին երաժշտական ստեղծագործության իրենց մատուցված թատերայնացման մեջ£ Ակնհայտ է պրոֆեսիոնիալիզմի պակասը, մտահղացված փորձարարության անկատարությունը£ Այնքան ակնհայտ, որ դերամարմնավորման որոշակի կարողություններ ցուցանող, ձայնային բնատուր օժտվածությամբ հմայող մի քանի դերակատարների միաձույլ ջանասիրությունն անգամ ի զորու չէ հասունացնել ու մերձեցնել այս երաժշտախաղը բարձր արվեստի մատույցներին£ Ավաղ...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ