Ընդդեմ կնճիռների


Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են բոտոքսի փոխարինիչը և ստեղծել հակատարիքային նոր քսուքներ: Նրանք ստեղծել են հաբեր, որոնք ազդում են մաշկի խորին շերտերի վրա և ունակ են նվազեցնել նույնիսկ ամենաընդգծուն կնճիռները: Հետազոտողները պնդում են, որ այդ հաբերը, օրական 3 անգամ ընդունելու դեպքում, կարող են 1/3 չափով հարթել միմիկային ծալքերը: Այդ հրաշք-պատաստուկը պարունակում է սննդային թուրմերի, C և E վիտամինների խառնուրդ և մաշկի համար օգտակար այլ լուծույթներ: 480 կանանց մասնակցությամբ իրականացված փորձարկումների ընթացքում գիտնականները համոզվել են, որ 14 օրվա ընթացքում 30 %¬ով կրճատվել են աչքերի շուրջը եղած խորը կնճիռները: Գիտնականները համոզված են, որ իրենց ստեղծած պատրաստուկը կարող է վերացնել ծերության պատճառ հանդիսացող ժառանգական պատճառները: Նախագծի ղեկավար Ջոն Քեյսին պնդում է, որ այդ դեղանյութն ակտիվացնում է մաշկի թարմությունը պահպանող էստրոգեն և կոլլագեն գեները և պատմության մեջ դա մաշկի խորին շերտերը վերականգնող առաջին դեղամիջոցն է: