ԼՈՒՐՋ ԽՄՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ


 

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսից հեռացել է Դավիթ Շահնազարյանը` նորանկախ Հայաստանի կերտողներից մեկը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին: Շահնազարյանը ոչ միայն հեռացել, այլև հիմնավորապես բացատրել է այն պատճառները, որոնք էլ առիթ են տվել լքելու ճամբարը:

Զարմանալի է, բայց փաստ, որ ՀԱԿ-ից Շահնազարյանի հեռանալու առթիվ մեկնաբանություններ է տալիս ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով հանդիսանալով Հնչակյան կուսակցության անդամ` դեռ վերջերս կոչ էր անում ձայն տալ Վլադիմիր Պուտինի օգտին: Նա նաև շատ թույլ կապեր ունի ՀԱԿ-ի հետ, բայց ասում է, որ աշնանը ՀԱԿ-ի և Դավիթ Շահնազարյանի ճանապարհները խաչաձևվելու են: ՀԱԿ-ից ոչ մեկն այս մասին չի խոսում, չի խոսում Լևոն Զուրաբյանը, բայց ահա Լյուդմիլա Սարգսյանը աշնանային զարգացումների տեսլականով է ապրում: Գուցե նա հեղափոխություն է անելու իր կուսակցության ավերակների վրա, որի մասին դեռ ոչ ոք չգիտի: Բայց հիշեցնենք Լյուդմիլա Սարգսյանին, որ ՍԴՀԿ-ն երբեք հեղափոխական կուսակցություն չի եղել և որոշ դեպքերում անգամ դրսևորել է մանր բուրժուական դիրքորոշումներ ու հայացքներ: