Հանո՞ւն, թե՞ ընդդեմ


Հեղինե Բիշարյանի բոցաշունչ ելույթներն էլ շարունակում են միտված մնալ հարազատ ՕԵԿ-ը «չարի ու բարու» կռվից իբր զերծ պահելուն: Եվ հանուն այդ «սրբազան նպատակի» ու ՕԵԿ առաջնորդի եվրոպամետ գործունեության արդարացման («շատերը քննադատում են Արթուր Բաղդասարյանի` եվրոպական քաղաքական գործիչների հետ հանդիպումները»), նա հիշեց Շենգավիթ համայնքի ողբերգական վիճակը: Ի դեպ, այդ տարածքի ընտրողները մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում պարզապես մերժել էին մեծամասնա կան ընտրակարգով առաջադրված Հ. Բիշարյանի թեկնածությունը: ՕԵԿ խմբակցության քարտուղարը բառի բուն իմաստով ջախջախեց պետբյուջեի մասին օրինագիծը` քննադատության թիրախ ընտրելով հանրապետությունում ասֆալտապատ ման մեծածավալ աշխատանքները.