ԺՊԻՏՆԵՐ
ΕΖΗΘΚΕΖΗΘΚΕΖΗΘΚ
- Հրաշալի է, իհարկե, որ կյանքը լավացել է, ապրելը դարձել է հաճույք: Վատը միայն այն է, որ դա մեզ չի վերաբերում:
ΕΖΗΘΚΕΖΗΘΚΕΖΗΘΚ
- Պապ, ճի՞շտ է, որ շոուբիզնեսն այն է, երբ սոխակը երգում է խոզերի համար:
- Չէ, տղաս: Ավելի շուտ խոզը երգում է ոչխարի համար:
ΕΖΗΘΚΕΖΗΘΚΕΖΗΘΚ
Եթե տղամարդը քչփորում է աղբը, մի շտապեք նրան բոմժ համարել: Հնարավոր է, որ կինը աղբարկղն է նետել նրա գործիքները:
ΕΖΗΘΚΕΖΗΘΚΕΖΗΘΚ
- Նախկինում անվճար ուսում կար, անվճար բժշկություն: Հիմա՞ ինչ կա:
- Անվճար աշխատանք:
ΕΖΗΘΚΕΖΗΘΚΕΖΗΘΚ
Տղամարդկանցից դեմքը ծածկելու համար պարտադիր չէ փարանջա կրել: Մինի շրջազգեստն ավելի արդյունավետ է. բաց ոտքերը թողած ո՞վ կնայի կնոջ դեմքին:
ΕΖΗΘΚΕΖΗΘΚΕΖΗΘΚ
- Ինչո՞ւ Աննա Կարենինան ընկավ գնացքի տակ:
- Երկաթգծի անցումն անցնում էր ականջակալներով և աչքերը ծածկող գլխարկով:
ΕΖΗΘΚΕΖΗΘΚΕΖΗΘΚ
- Հե՞շտ է երիտասարդ լինելը:
- Նայած ո՞ր տարիքում: