ԽԱԲՎԵԼ ԵՆ


Հավանական է, որ բացօթյա առևտրով զբաղվողներն առաջիկայում սկսեն պայքարել ոչ միայն Երևանիքաղաքապետարանի հայտնի որոշման, այլ հատկապես իրենց աջակցելու խոստումներ տված ընդդիմադիրների դեմ: Նախորդ շաբաթվա հերթական ու անարդյունք բողոքի ակցիաներից հետո նրանք վերջնականապես հիասթափվել ու եզրակացրել են, որ իրենք մեծապես խաբված են թե´ «Ժառանգություն» խմբակցության պատգավորներից, թե´ ՀԱԿ¬ի այն ղեկավարներից, ովքեր ցուցադրաբար հայտնվում էին իրենց ակցիաների «էպիկենտրոնում» ու գործնականում (և այն էլ` կարճ ժամկետներում) աջակցելու խոստումներ տալիս: Այսինքն, բացօթյա առևտրով զբաղվողների հերթական հայտարարությունը կարող է նաև քաղաքական ուղղվածություն ունենալ: