ԵՐԵԿ


Ֆ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգու տի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային կետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը, որն ուղղված է ապրանքների, տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժի պարզեցմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` սա կարևորագույն փաստաթուղթ է, և պետք է արվի հնարավորը, որպեսզի Վրաստանի վարչապետի` առաջիկա երեքշաբթի Հայաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում այս գործընթացն իրականացվի: Ֆ Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, կառավարությունը հաստատել է թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը: Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` ամեն մի գլխի համար 100 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել 10000.0 հազար դրամ: ՀՀ վարչապետի դիտարկմամբ` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը: