ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱԱՐ


Որքան էլ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ժխտում է այն փաստը, որ վճարել է սիրո համար, այնուհանդերձ 17-ամյա մարմնավաճառուհին շարունակում է նորանոր մանրամասներ պատմել իր և Բեռլուսկոնիի սիրային կապերի մասին, որոնք Իտալիայում համարվում են հանցագործություն, քանի որ սեռական կյանքով ապրելու և մարմնավաճառության համար թույլատրելի տարիք է համարվում 18-ը: «Սիլվիոն չգիտեր, որ ես 17 տարեկան եմ, քանի որ ես բոլորին ասել էի, թե 24 տարեկան եմ: Չէի ուզում, որ ինձ անչափահասի տեղ դնեն»,- անկեղծացել է 17-ամյա Ռուբին, որի հետ վարչապետը «ռոմանտիկ գիշերներ» է անցկացրել Արկոր շքեղ առանձնատանը: Ծանոթության հենց առաջին օրը վարչապետն անչափահաս մարմնավաճառին նվիրել է 7000 հազար եվրո` «մտնելով նրա ծանր նյութական կացության մեջ»: «Հայրական» օգնությունները շարունակվել են մի որոշ շրջան. Բեռլուսկոնին օթևան է տվել ևս 14 աղջիկների, որոնց համար նա հատուկ առանձնատուն էր վարձել իր տան հարևանութ յամբ… Եվ, չնայած այն բանին, որ Բեռլուսկոնին իր սիրային կապերը հաստատում է միայն 25-ամյա Ֆրանչեսկա Պասկալի և 30-ամյա Նիկոլ Մինետտիի հետ, այնուհանդերձ Ռուբին պատմել է սեռական կյանքի բոլոր մանրամասները…