2,213 միլիոն` Լինքոլնի ինքնագրին
Խոստովանենք, որ պատկառելի գումար է, ինչը, երևի, նաև այդ ձեռագրի տիրոջ հանդեպ տածած մեծ սիրո մասին է խոսում:
Նյու-Յորքում աճուրդով վաճառվել է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Ավրահամ Լինքոլնի գրած հեղինակային բնագիրը: Առատաձեռն գնորդը նախընտրել է անհայտ մնալ, բայց իր վճարով կրկնապատկել է նախնական վաճառքի գինը:
Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, խոսքն այն գրության մասին է, որը նախագահը գրել է մահից մեկ շաբաթ առաջ` 1865 թ. մարտին: Այն ընդգրկված է 19-րդ դարի հռչակավոր գործիչների ձեռագրերի հավաքածուում, որը նախատեսված էր նվիրել ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ջոն Աշերի 10-ամյա որդուն:
Փաստաթուղթը համարվում է եզակի: Այսօր հայտնի են ընդամենը 5 հին ձեռագրեր` Լինքոլնի երդմնակալության ելույթներից: