Չորս նորածին` 4 րոպեում
Կալինինգրադի Բալթիյսկ քաղաքում Գրախովսկիների ընտանիքում միանգամից չորս երեխա է ծնվել` 2 տղա, 2 աղջիկ: Մեկեն բազմազավակ դարձած մայրը ռեկորդ է սահմանել` 4¬ին լույսաշխարհ բերելով ընդամենը 4 րոպեում: Երիտասարդ ծնողները` Սերգեյը և Յուլյան, գտնում էին, որ ընտանիքում երկու զավակը բավական է: Երբ նրանց առաջնեկը` Նադեժդան, դարձել է 8 տարեկան, որոշել են նրան քույր կամ եղբայր պարգևել: Նրանց ցանկությունը քառապատկվել է: