Որտեղ` ոնց


Թե մեզանում ի՞նչ չափով է աճել պարենի գները` հստակ որևէ թիվ երևի դժվար է արձանագրել: Պատճառներից մեկն էլ այն է, որ դեռևս շարունակվում է հատկապես առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը: Ճիշտ է, շուկան է կարգավորում գները, բայց Տերը մի° արասցե, որ սննդից հրաժարվելու հարկադրանքով մեր հայրենակիցները «կասեցնեն»» մթերագների աճը: Իսկ այսպես կոչված գնային նույն քաղաքականությունն է նաև Ռուսաստանում: Մինչդեռ Եվրախորհրդի անդամ երկրներում, թեև աննշան, բայց էժանացում է արձանագրվել: Մասնավորապես, մթերային ապրանքներն I եռամսյակում էժանացել են 0.6, մրգերը` 0.8, շաքարը, մեղրը, ջեմը, շոկոլադն ու կոնֆետեղենը` 0.4, ձուկը և ծովամթերքները` 0.9 տոկոսով: Հուսանք, որ ճգնաժամի նման էժանացումը նույնպես եվրաերկրներից մեր տուն էլ կհասնի: