Մահմեդական աղոթատեղիներ՝ հայաստանյան հյուրանոցներում

Պարզվում է՝ մեզանում բիզնես կոչվածը հաճկատարության հետ շփոթողներ էլ կան։ Նմաններին արժանապատվություն, ազգայինի գիտակցում ասվածների մասին հիշեցնելն իսկ ավելորդ է։
 
Դիցուք, մեր Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը կհանդգնի՞մահմեդական որևէ երկրից պահանջել,որ իրենց հյուրանոցներում քրիստոնեական աղոթատեղիներ ստեղծեն։ Իհարկե՝ ոչ։ Բա յց ա՛յ, Հայաստանի հյուրանոցատերերին նա սպառնալի պահանջ է ներկայացրել՝ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ։
 
Ինչպես տեղեկացրել է «Հրապարակ օրաթերթ»-ը,  Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:
 
Գևորգյանն ասել է՝ մտնում ենք արաբական շուկա, դա պարտադիր է։ Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիևի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնան իրենց «տները»։ Կոմիտեի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, էկոնոմիկայի նախարարի խոսնակը փոխանցեց, որ պարտադրանք չկա՝ ընդամենը «հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար»: Ներկաներին ասվել է, որ «իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ նախատեսված, բայց իրենք ազատ են` կարող են ունենալ, կարող են չունենալ»: