Վերանայե՞լ է պետք
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԱԿԱՆ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ ԱՎԵԼԻ ՓՈՔՐ Է, ՔԱՆ ՈՍՏԻԿԱՆԻՆԸ (աղյուսակ)
2015 թվականի դեկտեմբերի 3-ին Կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):
Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:
Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։
Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։
Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։
Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի։
Ռաֆայել ԱՖՐԻԿՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»