«Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը․ Արման ԹԱԹՈՅԱՆ

- Այս նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է, որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը,- գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրենը՝ ուշադրություն հրավիրելով վկայականի արտաքին տեսքին և՝ որ դեռ 2022 թվականին նախատեսվել է այն օգտագործել որպես անձնագիր:
- Ընդ որում, հատուկ այնպես է արված, որ վկայականն ունենա անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի (ID card) տեսք և նշանակություն, ինչպես դեռ 2022թ. պլանավորել են դա դարձնել անձնագիր հետագայում:
Կոնկրետ այս նկարում նշված է Ալավերդի, Փոքր Այրում, իսկ կլոր նշանն այդ համայնքի, այսինքն` ամբողջ Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման նշանն է:
Այս կինը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի քաղաքապետարանի ավագանու անդամ, ինչպես նաև Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահը:





