Ստոկհոլմյան բարդույթ․․․
ՈՒ ԱՅՍՕՐ ԷԼ ՉԵՆՔ ՍԹԱՓՎՈՒՄ
Հայաստանում քաղաքական այն ուժը, որն իր պայքարի հիմքում չի դնում Վուդրո Վիլսոնի
Իրավարար Վճիռը, նա Ռուսաստանի և Թուրքիայի շահերի գործակալն է…
Ա
յս պատերազմները հրահրեցին թուրքիան և ռուսաստանը, որպեսզի Հայաստանն ու Հայ ժողովուրդը վերջնականապես ջախջախվեն և անկարող լինեն քաղաքական և իրավական դաշտ բերելու թուրքիան մասնատող այդ հզոր ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ։

Այն Հայերը,որոնք անտեղյակ են այդ փաստաթղթից, իսկ նրանց թիվը շատ, շատ է, թող լսեն պատմաբան, դիվանագետ, արտակարգ և լիազոր Դեսպան Արա Պապյանին, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին, քաղաքագետ, իրանագետ Կարինե Գևորգյանին (Каринэ Геворгян, Մոսկվա), Տիգրան Փաշաբեզյանին՝ Արևմտյան Հայաստան պետության (առայժմ՝ չճանաչված) վարչապետին, և շատ այլ քաղաքագետների և իրավագետների, որոնք Հայաստանի և Հայ ժողովրդի իրավունքների և պետականության պահպանման և հզորացման իրական և անսակարկ պաշտպաններն են։ Իսկ նրանք, ովքեր գիտեն, լսել են ականջի ծայրով և այն նույն թուրքաշահ ուժերի խեղաթյուրումներին են հավատում, դարձյալ հորդորում եմ լսել կամ կարդալ այս մարդկանց բերած իրավական փաստերն ու փաստարկները։
105 տարի է՝ ռուսն ու թուրքը մեզ թույլ չեն տալիս անդրադառնալու Իրավարար Վճռին, և, կեղծելով Իրավարար Վճռի իրական իրավական ու քաղաքական ուժը՝ պարբերաբար պատերազմում են մեր դեմ։ Հիշենք՝ 1920 թվին մի կողմից ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներխուժումը Հայաստան, մյուս կողմից միաժամանակ ռուսական զենքերով զինված թուրքական գազանաբարո բանակի ներխուժումը, երրորդ կողմից մուսաֆաթական ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։
Հավերժ Փա'ռք մեր համազգային Հերոս Գարեգին Նժդեհին, որ մեր գյուղացուց ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ԿԵՐՏԵՑ և հաղթեց բոլշևիկներին և մուսաֆաթներին ու փրկեց Հայոց Երկրի Դարպաս Սյունիքը, որին տիրանալու համար այսօր դարձյալ ոտքի են ելել քաղաքական բորենիները․․․․
Մեր հաղթական պատերազմի մեծ Զորավարներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը, դեռ 30 տարի առաջ մեզ զգուշացրել էր, որ եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ․․․
Հավատացե՛ք մեր Մեծ Զորավար ԱՎՈՅԻ՝ Մոնթե Մելքոնյանի տագնապին․ այսօր մեր երեք թշնամիները լծված են նույն ծրագիրն իրականացնելու՝ Հայաստանն առանց Հայերի․․․
Սա նաև 19-րդ դարի Ռուսական Կայսրության ծրագիրն է եղել, որ հայտարարել է այդ կայսրության իշխան, 19-րդ դարի քաղաքական գործիչ Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին՝ «Հայաստանը մեզ պետք է առանց Հայերի», իսկ նման քաղաքական հայտարարություն չի կարող անել որևէ պետության որևէ պաշտոնյա կամ իշխան՝ առանց երկրի առաջին դեմքի հետ համաձայնության։ Եվ մենք դա մոռանում ենք, ու երկու և ավելի դար գնացել ենք ծառայելու այդ բարբարոս կայսրությանը՝ շենացնելուվ այդ կայսրությունը մեր շինարարական, արվեստի, գիտական և, որ առավել վիրավորական է, ռազմական տաղանդով և շարունակում ենք առ այսօր շենացնել այդ երկիրը՝ դատարկելով Հայաստանը․․․․
Ու այսօր էլ չենք սթափվում և տառապում ենք ՍՏՈԿՀՈԼՄՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՈՎ՝ սիրում ենք մեր դահիճին․․․
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս