Շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհայտացման․ Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ

- Գերիների հիմնախնդիրն էապես կապված է նաև բռնի անհայտացման հետ, երբ թեև գերիների սպանված լինելու վերաբերյալ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք դեպքեր, երբ տասնյակ հայեր, շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհայտացման,- նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ այստեղ ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտացման մեջ, կան հոգեբանական այլ տառապանքներ, ինչը ևս դիտարկվում է պետության ատելության քաղաքականության ներքո։
- Գերիների մասով դրականն այն է, որ այս պահին մենք ունենք շուրջ 210 հայեր, որոնք հայրենադարձվել են, ընդ որում հայերանադարձման մաս են դարձել մինչեւ 2020-ի 44-օրյա պատերազմը սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների ներքո հայտնված հայերը: Շուրջ 23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում: ինչպես հայտնի է՝ 23-ից 5-ը գերեվարվել է 2020-ի ընթացքում, իսկ մնացած միջադեպերն արձանագրվել են 2023-ին: 23-ից 7-ը ավարտված դատավարությունների մաս են կազմել, նրանց առնչությամբ կան մեղադրական դատավճիռներ, և ըստ Ադրբեջանի նրանք պատիժ կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել: Այդ դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսիք ցեղասպանությունն է կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարելը,- համոզմունք հայտնեց Սահակյանը։
Աղբյուր՝ Փաստինֆո