Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից․ Արա ՂԱԶԱՐՅԱՆ
ՔԱՆԻ ՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՊԱՐԶՎԵԼՈՒ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Դատական վարույթներում Ադրբեջանն ամբողջը փորձում է ներկայացնել որպես պատերազմի էֆեկտ, թե երկու պետությունները պատերազմում են, պետք է թշնամանան, բնական է, որ պետք է թշնամանան, բնականաբար քաղաքակներ և գյուղեր պետք է ավիրվեն՝ փորձելով քողարկելով դիտավորության նպատակը, բայց միջազգային ատյանները քաղաքական բանակցություններ չեն։ Այստեղ նորմի գերակայությունն է։
Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից, որովհետև դատական գործընթացում ճշմարտությունը բացահայտվում է հեշտությամբ, ինչը մենք տեսանք Հաագայի դատարանի որոշմամբ․ Հայաստանը երկու գործերով էլ, կարելի է ասել, շահեց, ընդունելության կարևոր հարց էր առ այն, որ եղել է դիտավորություն և՛ զինվորականների, և քաղաքացիական անձանց սպանությունը և այդ համատեքստում նաև՝ բռնի տեղահանում։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
- Օրերս մի լավ զեկույց հրապարակվեց, մի պարզ վերնագրով՝ իսկ ուր են Արցախի հայերը, ինչու այնտեղ չեն ապրում։ Պարզ է, չէ՞, որ եթե 2000 տարի ապրել են այնտեղ և այսօր չկան, հո չես բացատրի նրանով, որ մարդիկ ուղղակի վեր են կացել, գնացել, նրանց վռնդել են՝ ռազմական գործողությունների արդյունքում։ Դա դիտավորություն է, որն ապացուցվում է փաստերով, որը ՀՀ-ն այնքան շատ էր ներկայացրել, որ նույնիսկ միջազգային հանրության մոտ կասկած չկար, որ դա բռնի տեղահանում էր,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի կարող հերքել վերադարձի իրավունքը։
Նա նշեց, որ եթե Հայաստանը առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարց, Ադրբեջանը փորձում է հակակաշռել 1992-94 թթ. պատերազմի արդյունքներով։
- Վերադարձի իրավունքը կապվում է հայրենիք գաղափարի հետ, քո սեփական երկիր վերադարձը։ Դրա համար Ալիևը հանկարծ հիշեց «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Այսինքն, նրան հուշեցին, որ եթե միայն գույքի վրա շեշտը դնես, որ գույք եք թողել Հայաստանում, հաջողության չեք հասնի, տեսական հիմքը թույլ է, իսկ եթե հայրենիք գաղափարը շահարկվի, որ «Արևմտյան Ադրբեջան» է եղել Հայաստանի տարածքում, ավելի լայն կարող եք ներկայացնել տեսական հիմքերը։ Իրականում չկա, կա միայն անշարժ գույք, որը թողել են ադրբեջանցիները Հայաստանի որոշ տարածքներում։ Ադրբեջանի քաղաքականությունն է,- ասաց Ա. Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից, քանի որ վերադարձի իրավունքի հետ միասին պարզվելու է, որ Ադրբեջանը միջազգային հանցագործ պետություն է, բազում հանցագործություններ է կատարել, ընդհուպ մարդկության դեմ հանցագործություններ, դրա համար պահանջում է Հայաստանին հետ վերցնել իրավական գործընթացները։
Արա Ղազարյանն ընդգծեց՝ վերադարձի իրավունքն ընդամնենը տուն վերադարձ չէ, վերադարձ է հայրենիք։ Հայրենիքը կապ չունի քաղաքացիության հետ, դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տասնյակ բաղադրիչներն են․ « Մնում է այդ ամենը կիրառենք մեր աշխատանքով»։
Աղբյուր՝ Փաստինֆո