«Սա հերթական սադրանքն է ռուսական կողմի նկատմամբ»
Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ Կուրսկում արևմուտքը սադրում է Ռուսաստանին՝ դիմել կոշտ գործողությունների, որպեսզի իրենք կես միլիոնանոց զորք մտցնեն Ուկրաինա։
Դիտարկումները, թե ուկրաինական ուժերի առաջխաղացումը Կուրսկում արվում է այն բանի համար, որ մյուս 4 ճակատներից ռուսական ուժերը ներգրավվեն՝ Կուրսկի պաշտպանությանը՝ որևէ հիմնավորում չունեն, քանի որ ռուսական զինված ուժերի 10-15 տոկոսն է միայն ներգրավված ռազմական գործողություններում։ Այսինքն, ռեզերվում կես միլիոնից ավելի զորք կա։ Այս մասին «Փաստիֆո»-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Կուրսկում ուկրաինական ուժերի առաջխաղացմանը։
Նկատենք, որ վերջին օրերին տեղեկություններ են ստացվում Կուրսկի շրջանում Ուկրաինայի առաջխաղացման ու իր հսկողության տակ նոր բնակավայրեր վերցնելու մասին: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի տարածքից ավելի քան 600 քառակուսի կիլոմետր արդեն վերահսկվում է Ուկրաինայի ԶՈՒ կողմից։
- Ռուսները ռեզերվում հսկայական ուժեր ունեն ու անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավել նաև այլ ուժերի։ Մյուս հիմնավորումն այն է, որ ռուսական զինված ուժերը գրեթե նույն չափով մխրճված են Ուկրաինայի տարածքում՝ նպատակ ունենալով Կուրսկից վերցրած տարածքները բանակցությունների առարկա դարձնել՝ փոխանակման համար։ Սա, իհարկե, տրամաբանական է, սակայն, կարծում եմ, որ այս ամենը միայն տեղեկատվական աղմուկ է և իրական նպատակը միանգամայն այլ է, - ասել է փորձագետը:
Նա ընդգծել է, որ այս գործողությանը 3 բրիգադ է մասնակցում, որոնցից 2-ը մեքենայացված մոտոհրաձգային բրիգադներ են, մեկը՝ դեսանտային բրիգադ։
- Վստահաբար, Ռուսաստանի համապատասխան կառույցները կանխատեսել են նման զարգացում։ Հիմա ստացվում է՝ ուկրաինական 3 կարևոր բրիգադներ, որոնք էլիտար բրգադներ են, բաց դաշտով ու ճանապարհով են տեղափոխվում, այս տեղափոխման ընթացքում ի՞նչ եք կարծում, քանի՞ էշելոն ոչնչացվեց ռուսների կողմից՝ առանց կռվի մեջ մտնելու։
Այսինքն, ստացվում է, որ այդ բրիգադները, որոնք կարող են ռեզերվում լուրջ մարտավարական խնդիր լուծել, հիմա մայրուղիներով առաջ են ընթանում՝ ռուսների թափած կրակի ներքո: Ես կարծում եմ, սա հերթական սադրանքն է ռուսական կողմի նկատմամբ։
Ըստ նրա՝ Արևմուտքի հաշվարկն այն է, որ ռուսները տեսնելով, որ ուկրաինացիները խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններ են կիրառում՝ որոշեն ասիմետրիկ պատասխան տալ։
- Այսինքն, սադրում են, որ ռուսական ռազմաքաղաքական իշխանությունը որոշում կայացնի խիստ պատասխան տալ Ուկրանիային։ Եթե ռուսները նման պատասախան տան, սա ՆԱՏՕ-ի անդամ պետություններին իրավական և բարոյական իրավունք կտա մոտ կես միլոնանոց բանակ ուղարկել Ուրաինա՝ ասելով, թե տեսեք՝ Ռուսաստանն այլևս ամեն բան ոչնչացնում է Ուկրաինայում, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը և իրենք այլընտրանք չունեն, քան զորք մտցնեն Ուկրաինա։ Հիմա քարոզչական հող են նախապատրաստում։
Նահապետյանի դիտարկմամբ՝ եթե ռուսները անհամաչափ պատասխան չտան և փորձեն դիրքային մարտեր մղելով ոչնչացնել ուկրաինական բրիգադը՝ սա նվազեցնելու է Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանության վարկանիշը։ Իսկ սա ԱՄՆ-ի համար հարմար իրավիճակ կարող է ստեղծել ՌԴ ներսում հեղաշրջում կազմակերպելու։
- Բայց եթե ռուսական կողմը տրվեց այս սադրանքին, ու ՆԱՏՕ-ական զորքեր մտան Ուկրաինա, ապա ռուսական երկնքում առավելությունը չեզոքացնելու է, ինչը բերելու է նրան, որ Ռուսաստանը ստիպված լինի միջուկային տակտիկական զենք օգտագործել, մի բան, որ պետք է ԱՄՆ-ին՝ միջուկային տակտիկական զենքի կիրառում՝ եվրոպական երկրների նկատմամբ։
Հատկանշական է, որ Արևմուտքում հայտարարում են, որ Ռուսատանը չի գնա դրան, որ պարզապես պետք է մտցնել կես միլոնանոց բանակ ու հաղթել Ռուսաստանին։ Այս դեպքում, ըստ իրենց հաշվարկների՝ Պուտինի վարչակազմը կարող է տապալվել։ Ռուսաստանն այս իրավիճակում հայտնվել է բավական բարդ իրավիճակում և դանդաղ պետք է ոչնչացնի այդ բրգադները, որպեսզի խաղաղ բնակչությանը նկատմամբ անհամաչափ ուժ չկիրառվի։
Աղբյուր՝ Փաստինֆո