Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «լեգիտիմ» իրավունք ունեն պահանջելու՝ փոփոխել ՀՀ սահմանադրությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2024 թվականի հունիսի 7-ի հայտարարությունը, որն ուղղված է այդ երկրի հարևանների նկատմամբ տարածքային պահանջների ներկայացման փաստի հերքմանը, ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչերից ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Չայխան Հաջիզադեի՝ 2024 թվականի հունիսի 7-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։
Նա հայտարարել է, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել ՀՀ Սահմանադրությունից հանել այդ պահանջները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
Ըստ նրա՝ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել ՀՀ Սահմանադրությունից հանել այն պահանջները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
- Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և վերացնի այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները,- հավելել է նա:
Աղբյուր` Փաստինֆո