ԵՄ-ն ափսոսանք է հայտնել, բայց․․․

Հայտարարությունը հրապարակել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ընդգծելով․
- Ընտրությունները տեղի են ունեցել գնալով նեղացող քաղաքական տարածքում, ինչը հանգեցրել է քաղաքացիական և քաղաքական իրավունքների ոտնահարման տագնապալի աճի, թույլ չի տրվել շատ թեկնածուների մասնակցել ընտրություններին, ներառյալ՝ բոլոր նրանց, ովքեր դեմ էին Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին, ռուս ընտրողներին զրկել են իրական ընտրության իրավունքից և խստորեն սահմանափակել են նրանց հասանելիությունը հավաստի տեղեկատվությանը,- ասված է հայտարարության մեջ:
Բորելը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանում բռնաճնշումների համակարգված աճի, մասնավորապես, գաղութում ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան ուղղությամբ։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Եվրամիությունը չի ճանաչում քվեարկության անցկացումը բռնակցված ուկրաինական շրջաններում։
- Այս տարածքներում, այսպես կոչված, «ընտրությունները» Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի ևս մեկ ակնհայտ խախտում են, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։
Meduza-ն նկատում է, որ ԵՄ տարածած հայտարարությունից չի բխում, որ այն չի ճանաչում Ռուսաստանում ընտրությունների արդյունքները։
Աղբյուր՝ ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն