Արևմուտք – ՌԴ հերթական պայքարն է՝ տարածաշրջանում ազդեցության գոտին մեծացնելու համար. քաղաքագետ

- ՌԴ-ն չի կարողանում կամ այս պահին  չունի այդ հնարավորությունը՝ ազդելու Ադրբեջանի վրա՝ բացելու  Լաչինի միջանցքը, ինչն, ի դեպ, ուղղակիորեն հարվածում է տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորման հեղինակությանը, ավելին՝ բավականին լուրջ հակառուսական տրամադրություններ է ծնում նաև Հայաստանում, Արևմուտքը շտապում է օգուտ քաղել և հմտորեն օգտվել ստեղծված իրավիճակից՝ Արցախ ուղարկելով հումանիտար օգնության մեծաքանակ բեռ, ինչպես նաև՝ փորձում է խստացնել նաև Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման ծավալները,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով հավաքական Արևմուտքի, հատկապես, վերջին օրերին Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականութունը։
 
Հիշեցնենք՝ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն օրերս դիմել էր Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախ մարդասիրական ավտոշարասյունհասցնելը կազմակերպելու կոչով: Այս մասին հայտնել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպություններիհամակարգող խորհուրդը` նշելով, որ իրենք են նման խնդրանքով դիմել քաղաքապետին և որ հումանիտարբեռը Լաչինի միջանցք կհասնի ընթացիկ ամսվա վերջին օրերին։
 
Սրան զուգահեռ, նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրինկանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին։
 
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը հավելում է՝ իհարկե Արևմուտքի այս ժեստը՝ հումանիտար օգնություն տրամադրել ամիսներ շարունակ տոտալ շրջափակման մեջ հայտնված  120.000  արցախցիներին, խիստողջունելի է, սակայն, մյուս կողմից՝ խորքային վերլուծության ենթարկելով վերջին զարգացումները, պետք էասել, որ սա Արևմուտք – Ռուսաստանի Դաշնություն հերթական պայքարն է՝ տարածաշրջանում ազդեցության գոտին մեծացնելու համար.«Ստացվում է, որ Արցախում գտնվող  ռուսական խաղաղապահ զորամիավորումն անզոր է՝ ստեղծված իրավիճակում արդյունավետ գործունեություն ծավալելու, ինչի հետևանքով նրա հեղինակությունը գահավիժում է, իսկ Արևմուտքը փորձում է ակտիվանալ և չեզոքացնել Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը»։
 
Անդրադառնալով Ադրբեջանից  դեպի Ակնա ուղևորված  40  տ. ծավալով, այսպես կոչված, հումանիտար բեռների թեմային, քաղաքագետը նկատում է՝ այսպիսով Ադրբեջանը կատարում է իր, այսպես ասած, կոնտր դիվանագիտական քայլը և 40 տ. հումանիտար բեռով բարձված 2 բեռնատար Բաքվից ուղարկում Աղդամ, որտեղից այն պետք է մտնի  Ստեփանակերտ .«Բաքուն  այսօր հայտարարեց նաև, որ սա կարող էշարունակական լինել, այսինքն՝ իրենք պարբերաբար կարող են Ստեփանակերտին մատակարարել այն, ինչն անհրաժեշտ է, բայց դա կարող է իրականանալ միայն Աղդամ – Ստեփանակերտ կամ,  ինչպես իրենքեն ասում,  Աղդամ – Խանքենդի ճանապարհով։ Հավանաբար, այնտեղ հասկանալով, որ հումանիտար աղետն Արցախում խորանում է, իսկ դրան զուգահեռ՝ միջազգային ճնշումն է ուժեղանում և իրողությունները կեղծել  այլևս հնարավոր չէ, Ադրբեջանը փորձում է, ամեն գնով, ապացուցել իր այն թեզը, ըստ որի՝ հումանիտար աղետի թեման կեղծ է, դա սարքովի է, որ հայերն իրենք են իրենց բլոկադայի ենթարկել՝ բետոնե սյուների միջոցով  փակելով Աղդամից եկող ճանապարհը։ Բաքվի քարոզչամեքենան փորձում է աշխարհին համոզել, որ սա դիտմամբ է արվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրողությունը տապալելու նպատակով, վերականգնելու համար այն իրավիճակը, որ առկա էր մինչև 44 օրյա պատերազմը»,- ասում է Գարիկ Քեռյանը։
 
Աղբյուր` Փաստինֆո