ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ
Զգոնություն թելադրել ԱԺ-ին անգամ դրսից
Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են Աժ անցած ընտրություններին առնչվող հարցեր:
ՀԱԿ-ի հայտարարության մեջ, ըստ էության, նոր բան չկա: Լևոն Զուրաբյանը ԱՄՆ-ի դեսպանին ներկայացրել է համատարած և համակարգային բնույթ ունեցող ընտրախախտումները, որոնց պատճառով տեղի չի ուցել ընտրողների ազատ կամարտահայտում:
ՀԱԿ-ի ներկայացուցիչը դեսպանին ներկայացրել է Սահամանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերն ու փաստարկները:
Ըստ էության, նախկին պատգամավորը ոչ մի նոր բան չի ասել դեսպանին: Ընդ որում, ընտրություններից հետո ՀԱԿ-ը միակն է, որը հանդիպում է օտարերկրյա ներկայացուցչի հետ: Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայրենի ընդդիմադիրն ԱՄՆ-ից՝ դժվար է կռահել: Հազիվ թե Հայաստանի ընտությունների մասին դրական խոսք ասած երկիրը հանկարծ հակառակ տեսակետ արտակայտի, որը կամոքեր պարտված ՀԱԿ-ի և խորհրդարան չանցած մյուս ուժերի «վառված»սիրտը:
Բայց նաև՝ այս հանդիպումը կարող է համագործակցության նոր հեռանկարներ, կամ գործունեության նոր ծրագրեր հուշել:
Տա՛ Աստված, որ այն նպաստավոր լինի մեր երկրի համար, առավելևս, որ ՀԱԿ-ը հայտարարել է՝ որպես արտախորհրդարանական ուժ ակտիվ է լինելու: Ի վերջո, ԱԺ-ը որքան էլ օրենքներ ընդունող ու «դակող»մարմին լինի,միևնույն է, անգամ արտախորհրդարանական ուժի կարգավիճակով կարելի է լրացուցիչ զգոնություն թելադրել խորհրդարանին, հանրությանը համախմբող պահանջատեր լինել: Եթե, իհարկե, տվյալ քաղաքական ուժն իր գործելաոճով շահի հանության հավատն ու համակրանքը:
Ի ԴԵՊ. հետաքրքիր է ու մի քիչ էլ տարօրինակ, որ մինչ օրս չեն հրապարկվել համամասնական ցուցակներով պատգամավոր դարձող թեկնածուների ցուցակները...