ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷՐ

Մի արա այն, ինչ չես ուզենա քեզ հետ անեն

Ժողովրդավա՞ր ենք դառնում: ԱՄՆ-ի դեսպանատունը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա  քննություն է սկսել:Իսկ մտահոգիչ նյութը ՍԱՍ սուպերմարկետներիցանցատեր, ԱԺ-ի վերջինընտրություններում շռնդալից հաղթանակ տարած Արտակ Սարգսյանի  անվանն առնչվող ձայնագրության հրապարակումն է:

Ընտրական ողջ գործընթացում  ուրվականի նման պտտվող խոսակցությունները միս ու արյուն ստացան: Հաստատվեց, որ   գործարարը մանդատին տիրացել է վարչական ռեսուրսի չարաշահմամբ՝ իր աշխատակիցներին ձայներ  բերել հանձնարարելով իր օգտին ձայներ  բերել: Մեկին ամոթանք տալով, մյուսին շահագրգռելով, ոմանցսպառնալի ակնարկելով, թե  մի կտոր հացից՝ աշխատանքից  կզրկվեն… ՈՒ նրանք շեֆի համար անհրաժեշտ քվե ապահովեցին:  

 

Ճակատագրի ի˜նչհենգանք: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես ցանկանում ես քեզ  հետ վարվեն. Սա աստվածաշնչյան Ոսկե կանոնն է: Մինչդեռ տարածված ձայնագրությունում հնչող  խոսքերը, աշխատակիցների հանդեպ վերաբերմունքն ուղղակի անթույլատրելի է: Ու  ոչ ոք չպետք է կասկածի, որ բումերանգի օրենքով իր ենթակաների հետ  այդպես վարվողը և՛արժանի է, և՛սովոր է, որ իր հետ էլ այդպես վարվեն:

 

Մտածել, թե միայն այս գործարարն է նման վարքագիծ դրսևորել, իսկ  նրա պես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված-ընտրվածներն անբիծ մարդիկ են՝ արդար չի լինի: Պարզից էլ պարզ է, որ    Արտակ Սարգսյանի թիմակիցներից առնվազն մեկ-երկուսին ձեռնտուէր  գործարարին խաղից հանելու  իր ճանապարհը հարթել: Անուններ նշելը նպատակահարմար չենք դիտում, բայց դժվար չէ կռահելը:

 

Անկեղծ ասած՝ ձայնագրություն կատարելն ու այն տարածելը հակված չենք ոմանց նման մատնությունորակել: Ավելին, գոնե հաջորդ ընտրություններում, եթե չփոխվի վարկանիշային այսհամակարգը, ապա այս ընտրակարգով  բոլորառաջադրվածների  գործողություններինհարկավոր է ավելի լրջորեն հետևել:

 

Ինչ վերաբերում է աղմկահարույց ձայնագրությանը՝դրանով նաև նպաստեց միջազգայինայնկառույցներիդրական գնահատականին, որոնք ընտրություններից հետո հայտարարել էին, որ ընտրությունների արդյունքների  վրա մեծ ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը:

 

Հաճելիէ, երբ դրսից (այս պարագայում՝ ԱՄՆ-ից) նաև ականջահաճո ու դրական արձագանք ես լսում երկրիդ  հասցեին: Ի վերջո, անկախ ամեն ինչից, արտաքին աշխարհում սա ևս մեկ հաղթաթուղթ է՝ գլուխը բարձր պահելու: Իսկ եթե մեկ-մեկ  դրսից հնչում են քննադատություններ՝ հիմնվելով ներքին լսարանի  արձագանքի վրա, ապա  հետևությունը մեկն է՝  ոչ թե չարությունից ու երկիրը չսիրելուց, այլ մեզ ջերմացնող «կեցցե այն Հայաստանի, որ վաղն  է գալու» երազանքի իրականացման համար ենք դա անում…