ՀԱԿԱԿՇԻՌ
Անվտանգության ու առաջընթացի երաշխիքներից մեկը
ԱԺ-ի ընտրություններից հետո իշխանության ներսում օրինաչափորեն վերադասավորումներ են տեղի ունենում: Մի քանի նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ աշխատանքի կանցնեն գործադիր մարմնում: Խոսքը երկու Արտակների՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և ՀՀ կրթության, գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի մասին է: Նրանք կտեղափոխվեն Պաշտպանության նախարարություն:
Առաջին հայացքից թվում է, թե արտառոց ոչինչ չկա՝ սովորական իշխանական վերադասավորումներ են: Սակայն սպասվող տեղափոխությունները կարող են հետաքրքիր հակակշիռ ստեղծել հենց գործադիրի ներսում: Ընդգծենք՝ առողջ հակակշիռ, այլ ոչ թե հակամարտություն:
Եթե Սերժ Սարգսյանն իր հոգածությունը բևեռում է պաշտպանության ոլորտի վրա, որը կարևորագույն օղակ է ռազմատենչ հարևանի պարտադրած կիսապատերազմական վիճակում հայտնված մեր երկրի համար՝ միանգամայն ընկալելի ու ընդունելի է՝ Պաշտպանության գերատեսչությունն ի՛ր համար վստահելի պաշտոնյաներով համալրելը:
Դրա փոխարեն տնտեսական բլոկի պատասխանատվությունը կարծես թե հանձնվում է ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին: Երկու անհատներն էլ Հայաստանինօդի պես անհրաժեշտ այդ երկու համակարգերում աշխատելու մեծ փորձ ունեն. Կարեն Կարապետյանը՝ տնտեսական, Սերժ Սարգսյանը՝ պաշտպանության:
Իհարկե, ուժայիններում կատարվող փոփոխություններն առանց Կարեն Կարապետյանի գիտության չեն լինի՝ ի պաշտոնե: Բնականաբար՝ վերջինիս որոշումներն էլ առանց իր կուսակցության հանության չեն կարող լինել: Սակայն վստահությունը նաև անկաշկանդ գործելու հնարավորություն տա:
Թե ինչ կլինի իշխանության այսպիսի «բաժանումից» և որքնով է ճշմարտացի մեր այս դիտարկումը՝ ժամանակը ցույց կտա: Բայց ցանկալի է, և տա՛ Աստված, որ մի կուսակցության երկու լիդերների հակակշիռները առողջ մրցակցություն ստեղծեն, առանց որի առաջընթաց և անվտանգություն անհնար է: Դե գոնե հիմա իշխող կուսակցությունը պետք է ցանկանա, որ այս բառերից կազմված իր կարգախոս-խոստումը կյանքի կոչվի: