Ոմն Բարդուղ Գալստյան ներկայանում է որպես ՌԱԿ անդամ
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱԿ Կենտրոնական վարչությունն իր պարտքն է համարում սույն հայտարարությամբ ԼՂՀ իշխանություններին և ի մասնավորի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության հանձնել այն պարագան, որ վերոհիշյալ անձը չի հանդիսանում և չի հանդիսացել Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, հետևաբար իրավունք չունի օգտագործելու կուսակցության անունն ու խորհրդանշանները:
Այս առիթով պարտք ենք համարում հիշեցնել նաև, որ ՌԱԿ-ը ԼՂՀ տարածքում չունի կազմակերպական ներկայություն և, հետևաբար, գրանցված չէ:
Միաժամանակ ցանկանում ենք տեղյակ պահել ՌԱԿ Սփյուռքի կառույցներին և անհատ ընկերներին, որ վերոհիշյալ անձը, որը քանիցս ապացույցն է տվել իր խարդախ նկարագրի, ուղղակի թե միջնորդավորված ձևով այս օրերին խնդրագրեր է ներկայացնում նյութական օգնություն ստանալու նպատակով, իբր նախընտրական ծախսերի համար, ինչը, բնականաբար, արտոնված չէ և համարվում է հանցագործություն: Հորդորում ենք Սփյուռքի մեր ընկերներին զերծ մնալ հանցագործությանը սատարելուց:
Կենտրոնական Վարչություն
Երևան, 7 օգոստոսի 2018թ.