ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻՆ ԿՍԱՏԱՐԵԻ՞Ն

Խաղողին չհասավ, ասաց` թթու է

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում փորձում էր այլ պարտված ուժերի նման արդարացնել ԱԺ-ում ՀԱԿ-ի չհայտնվելը: Ոչ ավել, ոչ պակաս` գործընկերների բացակայությունը նա բացատրում էր  մարտի 20-ից հետո իշխանության հակաքարոզով, որը սկսվեց ՀԱԿ-ի ղեկավար Տեր-Պետրոսյանի հարցազրույցներով:

«Կրտսեր» Լևոնը մի բան, սակայն մոռանում է: Իրենց սիրելի առաջնորդը, այսպես ասած,  երկու իշխանական հեռուստաընկերություններով մումիայի կարգավիճակից շունչ է տվել իր դրույթներին, որոնք անգամ 20 տարի անց մերժում է հանրությունը: Այսինքն` եթե իշխանությունը սև քարոզչությամբ զբաղվեր, Տեր-Պետրոսյանը երազել անգամ չէր կարող եթերից իր ազերիապաշտական ցանկությունները հնչեցնելու մասին:
 

ՀԱԿ-ի ղեկավարը վստահեցնում է` եթե հակաքարոզը չլիներ, իրենք կհայտնվեին օրենսդիր մարմնում: Հետաքրքրիր է` նախորդ ընտրություններում իշխանության «սև քարոզի» շնորհի՞վ էր, որ Կոնգրեսը մտավ հայրենի օրենսդիր: Այս մասին Լևոն Զուրաբյանը կարծես թե չի էլ հիշում:
Փաստորեն «ռեժիմը խուճապի մեջ է»  ասույթի հետ ասոցացվողն այնքան վատ կարծիք ունի մեր ժողովրդի մասին, որ կարծում է` 70.000 հայ պատրաստ է սատարել հողատուներին:

Էստեղ են ասել` դունչը խաղողին չհասավ, ասաց` թթու է: