«Ելք»` այլոց քննադատելո՞վ
ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՅՈԹ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ
Գովազդի մասին օրենքը սահմանում է՝ ապրանքը գովազդել առանց այլոց հակագովազդի: Թվում է, թե քաղաքական դաշտն էլ այդ օրենքով պիտի առաջնորդվի, քանզի նախընտրական ծրագրերի ներկայացումը ևս գովազդ է`առավելագույն շահույթ ստանալու ակնկալիքով: Ավելին`հաճախ քաղաքական ուժերը հատկապես նախընտրական շրջանում ասպետաբար պայմանավորվում են ինքնագովերգումները կազմակերպել առանց միմյանց քննադատելու: Այլ խոսքով՝ սեփական վարկանիշը չբարձրացնել մրցակիցներին նսեմացնելու հաշվին: Բայց արի ու տես, որ միակ ընդդիմադիրիկոչման տիտղոսն այնքան գայթակղիչ է, որ ընդդիմադիրները, մոռանալով ամեն ինչ, տարերքի մեջ հաճախ սևացնում են հենց իրար:
Դրանցից մեկը «Ելք» դաշինքն է:Քարոզարշավի մեկնարկից հետո թվում էր, թե այլատյացությանկրքերը հանդարտվելուեն: Բայց արի ու տես, որ «մարտի» է նետվել «Ելք»-ի անդամ, նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը: Չգիտես ինչու՝նրա ուշադրության կենտրոնում միայն «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, ումգրեթե ամեն օր քննադատում է Զավենիչը:
Եթե հիմք ընդունենք նրա պարզաբանումը, թե չի ցանկանում անդրադառնալ իրեն արձագանքած դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի քննադատություններին, ենթադրում ենք` Զավենիչը քննադատությունը Ծառուկյանի մասին անձնական երանգ ունի: Դա վկայում է նրա պատասխանը, երբ խոսում է նախկինում իրենց պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի մասին՝ ակնարկելով, որ եթե իշխանական հաճախորդ լիներ, ցեմենտի գործարանը ցայսօր իրեն կպատկաներ: Մինչդեռ այն այժմ Գագիկ Ծառուկյանինն է:
Հավանաբար, Սարգսյանները չեն հաշտվում այդ գործարանի կորստի հետ, կամ էլ ընտրությունների միակ ուժն ու գործիչը, որից վախենում է՝ Ծառուկյանն է:
Զավենիչի ու «Ելք»-ի անդամներն իրարամերժ հայտարարությունները ևս ուշագրավ են: «Ելք»-ը հայտարարում է, որ բոլորի հետ կքննարկի կոալիցիա կազմելու առաջարկը՝ բացի ՀՀԿ-ից: Սակայն կոալիցիա կազմելու համար դաշինքը սկզբունքային է համարում արտաքին քաղաքական պլատֆորմը: Այն առաջարկում է դուրս գալ ԵՏՄ-ից և դառնալ ԵՄ-ի անդամ, որը քաղաքական ուժերի մեծ մասի համար ընդունելի չէ:
Հետաքրքիր է, խարազանելով իրենց մրցակիցներին, նրանց անցած ճանապարհը, ինչո՞ւ են կարծում, թե այս պահվածքից հետո այլ ուժեր կցանկանան համագործակցել իրենց հետ: Բայց չէ՞ որ սա Հայաաստանն է, քաղաքականության մեջ էլ ամեն ինչ ներելի է: Եթե «Ելք»-ի անդամները կարողացան նախկինում միմյանց վրա ցեխ շպրտելուց հետո ձեռք սեղմել, արդարանալ, թե «ամուսնանում» են հանուն հայ ժողովրդի ապագայի, կարելի է կարծել նաև, որ նույն գործելաոճը կորդեգրեն այլոց հետ քաղաքական առևտուր անելիս: Ի վերջո, քաղաքական դաշտում միմյանց հայհոյելն ու հաշտվելը սովորական երևույթ է: