Քաղաքական առևտուրը սկսված է
ԱՅԼՈՑ ԱՉՔԻ ՉՈՓԸ ԳԵՐԱՆ Է ԹՎՈՒՄ
Ռեբրեդինգի ենթարկված «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարն ու նրա կարկառուն անդամները նախընտրական շրջանում վերածնված Հայաստան կերտելու ինչ խոստումներ ասես, որ չտվեցին՝ տարատեսակ անեծք-սպառնալիքներով համեմված: Հիշենք կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի խոսքերը.
-Ձերքթիցգա, չվայելեքէդփողերը։Մենքորևէկապչենքունեցելորևէօֆշորիհետ: Մենքծառայելենքժողովրդին:
Բոցաշունչ հռետորաբանության պակաս չի զգացվում նաև ՕԵԿ-ՀՎԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի ելույթներում: Տարբեր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյան խոսում է երկրից դուրս բերված գումարների ետ բերման, տարբեր պաշտոնյաների անուններով գրանցված հանքերի, մոդայիկ դարձած արագաչափերի տուգանքների մասին:
Բաղդասարյանը, սակայն, մոռանում է, որ երկու սենյականոց բնակարան հիշեցնող Հայաստանում ամեն ինչ ամեն մեկի մասին շուտ է բացահայտվում: Վերջերս, օրինակ, պարզ դարձավ, որ ՀՎԿ-ի ղեկավարը տարիների ընթացքում դիզել է ավելի շատ ունեցվածք, քան գիտեին շատերը: Պոպուլիզմն ու ազգի ցավերով դարդոտելու շղարշի ներքո Արթուր Բաղդասարյանը ոչ միայն անշարժ գույքի, այլև օֆշորներում պահած գումարների տեր-տիրական է: Ըստ լրատվամիջոցներից մեկի`«Հայասիգրուպ» ՍՊԸ-ում Արթուր Բաղդասարյանի անունը` որպես բաժնետեր է եղել մինչև 2010թ., որից հետո այս ընկերության բաժնեմասը տրվել է Կիպրոսում գրանցված «Դոնթհարդ Հոլդինգս» ՍՊԸ-ին:
Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի` օֆշորային այս ընկերության տնօրեններից մեկը Կարեն Նորիկի Սարգսյանն է` Հեղինե Բիշարյանի որդին: Իսկ վերջնական բաժնետերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված NCA INVESTMENTS Ltd-ն է: 2013-ի հուլիսին, երբ հանրապետությունում բուռն քննարկվում էր Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի օֆշորային պատմությունը, Արթուր Բաղդասարյանը որոշել է իր կոնյակի գործարանը մաքրել օֆշորներից, և դրա փոխարեն ընկերության բաժնեմասը տրվել է «Գավեքս գրուպ»-ին: Ու այսքանից հետո հարց է առաջանում` իր աչքի գերանը թողած այլոց աչքի փուշն է տեսնում:
Սա էլ դեռ բավական չէ: Արթուր Բաղդասարյանը որոշել է այլ քաղաքական ուժերից առաջ ընկնել. կոալիցիա կազմելու, իսկ ավելի պարզ` պաշտոնների առևտրի ակնարկ է արել «Վերածնունդ»-ի ղեկավարը իշխող կուսակցությանը:
Այստեղ երկու տարբերակ կա` կամ ՀՎԿ-ի ղեկավարը վստահ է, որ մեծամասնություն է լինելու, կամ փորձում է առավելագույնը ստանալ իշխանությունից: Այնպես չէ, որ Ա. Բաղդասարյանի հայտարարությունը սկանդալային է: Հաշվի առնելով ՕԵԿ-ի անցած ճանապարհը`կարող ենք ասել`ՀՎԿ-ի խոստումներն ու հռետորաբանությունը նախընտրական համազգեստ են հիշեցնում, որն ընտրություններից հետո խնամքով պահում է մոռացության պահարանում: