Խմելու չափն էլ չափանիշ ունի
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՈԳԵԼԻՑՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ՄԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
- ... Հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ:
... Մեր վերջնական նպատակն է, և մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը և աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն և կայուն տեղն ունենալ,- Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացման ժամանակ այսօր ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Իսկ ի՞նչ գիտենք մենք՝ չչարաշահելու դեպքում հրաշագործ այդ ըմպելիքի մասին:
Հայտնի փաստ է՝ ալկոհոլի տարբեր տեսակները ունեն բոլորովին տարբեր ազդեցությունեն ունենում մեր տրամադրության վրա: Դա փաստել են նաև գիտնականները: Դիցուք, թունդ խմիչքները կարող են հարուցել ագրեսիա, լաց լինելու կամ սեռական ցանկություն: Մինչդեռ կարմիր գինին և գարեջուրն, ընդհակառակը, հանգստացնող ազդեցություն են ունենում:
BMJ Open գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության շրջանակներում հարցվել է 18-34 տարեկան մոտ 30 հազար մարդ՝ 21 երկրներից:
Բոլոր հարցվողները գարեջրի, գինու թունդ ալկոհոլի սպառվողներ են, և նրանցից շատերը խոստովանել են, որ ըմպելիքների յուրաքանչյուր տեսակ յուրովի է ազդում իրենց տրամադրության վրա:
Չնայած ալկոհոլի չափավոր օգտագործումը հաճախ օգնում է լավ ժամանցին, գիտնականները հույս ունեն, որ նոր տվյալները ուշադրություն կհրավիրեն ալկոհոլային կախվածության վտանգի վրա:
Ժամանակի ընթացքում մարդիկ վարժվում են ալկոհոլին, կարող են սկսել ավելի շատ խմել՝ կրկին ու կրկին դրական զգացողությունների գրկում հայտնվելու:
Սակայն, ինչպես նշել է Ուելսի առողջապահության ծառայության ներկայացուցիչ Մարկ Բելլիսը՝ նրանք ոչ միայն դրականի հետ նաև բացասական հույզեր կարող են ունենալ:
Ահա, թե ինչ են հուշում ոգելիցների օգտագործման ուսումնասիրության եզրակացությունները (տվյալները հրապարակել է BBC- ն):
• Կարմիր գինին մարդկանց մոտ ավելի շատ քնկոտություն է առաջացնում, քան սպիտակը:
• Հարցվողները ավելի հաճախ են ասել, որ իրենց հանգիստ են զգում, երբ խմում են կարմիր գինի կամ գարեջուր:
• Ավելի քան 40%-ը խոստովանել է, որ թունդ խմիչքների օգտագործումն օգնում է սեռական առումով իրենց ավելի գրավիչ զգալ:
• Ավելի քան կեսը նշել է, որ թունդ ոգելիցներն իրենց էներգիա են տալիս և ինքնավստահություն ներշնչում: Մինչդեռ հարցվածների մեկ երրորդը խոստովանել է, որ թունդ ոգելիցներից հետո ագրեսիվություն են զգում:
• Թունդ ալկոհոլն, այո, ավելի հաճախ ագրեսիա, հիվանդագին զգացողություններ, անհանգստության և լաց լինելու ցանկություն է առաջ բերում:
• Ցանկացած խմիչք օգտագործելուց՝ տղամարդիկ ավելի հաճախ են ագրեսիվ դառնում, քան կանայք (խոսքը հատկապես խմիչքի սիրահարների մասին է):
Սակայն, այդ արդյունքները ցույց են տալիս, որ առկա է հարաբերակցություն փոփոխությունների տրամադրություն հետ ալկոհոլի, բայց չեն բացատրել, թե ինչու այդ փոփոխությունների:
Մարկ Բելլիսը մեկ այլ եզրահանգում էլ է արել.շ
- Երիտասարդները սովորաբար նախընտրում են խմել թունդ ըմպելիքներ՝ տնից դուրս խմելիս, իսկ գինին ավելի հաճախ է օգտագործվում ընտանեկան մթնոլորտում՝ ճաշի կամ ընթրիքի ժամանակ, - բացատրում է նա:
Բրիտանացի բժիշկների հավաստմամբ՝ առավել անվտանգ է ոգելիցներ օգտագործել ոչ ավելի, քան 14 պայմանական միավոր՝ մեկ շաբաթվա ընթացքում: Այսինքն՝ մոտավորապես 12 չափաբաժին թունդ ոգելից (25-ական մլ), վեց պինտ գարեջուր (1 պինտը մոտավորապես 0,5 լիտր է) կամ վեց գավաթ գինի՝ 175 մլ-ի չափով: