Անսպառ են տղամարդկանց սրախոսությունները, նաև՝ մեծարանքի խոսքերը կանանց մասին, երբեմն էլ՝ գանգատները նրանցից: Մեծարանքն ու գանգատներն այսօր մի կողմ թողնենք և ներկայացնենք մի քանի բարի կատակներ՝ քաղված առօրյա զրույցներից ու կատակներից:

- Շատ էժան գնով վաճառում եմ Հանրագիտարանի բոլոր հատորները: Դրա կարիքը ես այլևս չունեմ՝ 2 ամիս առաջ ես ամուսնացել եմ: Դե, կինս ամեն ինչ գիտի:

Խելացի կնոջ «ոսկե» կանոնը.
- Եթե չգիտեք ինչ ասել, կամ չեք ուզում սխալվել՝ ժպտացեք և մի ձեռքով շտկեք ձեր վարսերը,իսկ մյուսով ուղղեք կրծկալը:

Ընտանիքում ամուսինն ու կինը իրավահավասար են. հատկապես՝ կինը:

Անվտանգության տեխնիկան չպահպանելու դեպքում ոչ միայն կարող է մարդ մահանալ,
այլև ծնվել:

Ջղարմատների բորբոքումը (ռադիկուլիտ) ուրախ հիվանդություն է բազմաչարչար կանանց և ծերերի համար. մեկ էլ նստած տեղում անշարժ է պահում ժամեր շարունակ:

Հեշտ չէ կնոջը խնդրել կամ ստիպել՝ լսել: Պարզապես փորձեք նրան հասկանալ, թե ինչ է խոսում:

Երջանիկ զույգ. տղամարդն անում է այն, ինչ կինն է ուզում,
և կինն անում է այն, ինչ ինքն է ուզում:

Թեև ուղեղի ծալքերը տեսանելի չեն, բայց երբ դրանք չկան՝ շատ նկատելի է:

- Օհ, ինչ ձանձրալի է... Ընկերությունը կփրկի: Ընկերություն եմ ուզում... Մի քանի ՀԷԿ-եր, սուպերմարկետների ցանց ունեցող ընկերություն ..

- Ուզում եմ օղի, տղամարդիկ և փողեր:
Օղին ու տղամարդիկ կարող են լինել գումարի տեսքով:

- Սիրելի տղամարդիկ: Գլխավորը կնոջ կրծքի պարագիծը չէ, այլ՝ նրա աչքերը:
Հավատացեք՝ առանց աչքերի կինն ավելի սարսափելի է:

Ծիծաղն ու սերը երկարացնում են կյանքը: Եթե երկուսը միաժամանակ չեք կարող, ապա միայն սիրով զբաղվեք: Իսկ ծիծաղել կհասցնեք նաև թոշակի անցնելուց հետո:

Էս է կյանքը. մինչև 30 տարեկանն ապացուցում ես, որ արդեն չափահաս ես, 30-ից հետո բոլորին համոզում ես, թե դեռ երիտասարդ ես ...

Կինը պետավտոտեսուչի նման է՝ փչացնում է տրամադրությունդ, խոշտանգում է խաչաձև հարցերով, փող է վերցնում, ու դու էլ միշտ մեղավոր ես մնում:

- Ես լրջորեն խոսում եմ ամուսնուս հետ, և հիմա նա չի ծխում, չի խմում և սիրուհիների մոտ չի գնում ...
Նա հանգիստ պառկած է վերակենդանացման բաժանմունքում:

Աղջիկը դպրոցից հևիհև տուն է մտնում:
- Ի՞նչ է պատահել,- հարցնում է հայրը:
- Դրանց դեմքերով կճանաչե՞ս:
- Ե՛ս ինչո՞ւ պիտի ճանաչեմ: Թող նրանց ծնողները ինձ ճանաչեն:

Երեսունը լավ տարիք է. դեռ երիտասարդ ես ու գեղեցիկ, բայց այլևս հիմար չես: