Բարի գալուստ. սա Հայաստանն է

Հայաստանն օտարերկրացիներին ճանաչելի դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքի վկայություններից մեկն է քիչ առաջ ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունը:

«Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Արփի» բնապատմական, «Գոշավանք», «Զորաց քարեր» բնակատեղի», «Գլաձորի համալսարան» արգելոցների և արգելոց-թանգարանների մասին պատմող տեղեկատվական քառալեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն) ծալաթերթերն առաջիկայում ևս կբաժանվեն Հայաստան այցելող օտարերկրացիներին:
Այդ կերպ ավելի առարկայական կդառնան հինավուրց մեր երկիրը ճանաչել ցանկացողների պատկերացումները, և ավելի դյուրին՝ զբոսաշրջային երթուղիներ ընտրելը: