Հայերին դավելուց առաջ լավ կանեն` ԴՆԹ քննություն անցնեն

Հայոց ցեղասպանության ոճրի մեջ Թուրքիայի մեղսակից Գերմանիան հարյուր տարի անց վերջապես նախճիրն իր անունով կոչեց, ու դրան թուրքերի բացասական արձագանքը դեռևս չի մարում: Գերմանական ZDF հեռուստատեսության և Stuttgarter Nachrichten պարբերականի պատրաստած հետաքննությունը վկայում է, որ ճանաչման դեմ Գերմանիայում բողոքներ կազմակերպելուն ամենայն հավանականությամբ նպաստել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մեթին Քուլունքը:
 
Հետաքննության նյութերը նաև հաստատում են, որ Թուրքիայի իշխող կուսակցության անդամը ֆինանսական միջոցներով ապահովել է Գերմանիայում բռնցքամարտիկների խմբավորմանը, որպեսզի նրանք զենք գնեն, գործողություններ կազմակերպեն և հետապնդեն Թուրքիայի նախագահ Էրդողանին քննադատողներին:
 
Իսկ Մեթին Քուլունքը ուղղակիորեն և միջնորդավորված կերպով միջոցներ է հատկացրել թուրք ազգայնականների Osmanen Germania կազմակերպությանը, որը Գերմանիայում իր ցանցն է հյուսել. որոշ հաշվարկներով՝ 20 գրասենյակ է բացել և 2500 անդամ հավաքագրել:
 
Հրապարակված հետաքննությունը կազմվել է հեռախոսային խոսակցությունների վերծանման, ինչպես նաև ազգայնականների խմբին հետևող ոստիկանության տվյալների հիման վրա: Ըստ ոստիկանության տվյալների՝ Քուլունքը Osmanen Germania կազմակերպությանը հրահանգել է հետապնդել Գերմանիայում բնակվող քրդերին և նրանց, ովքեր կքննադատեն Էրդողանին:
 
Նման գործունեությունը պետք է որ լրտեսություն և ահաբեկչություն որակվի, սակայն թե դրա առնչությամբ ի՞նչ դիրք կբռնի Գերմանիան՝ դժվար է ենթադրել: Երևի ինչպես միշտ՝ չի ցանկանա իր «բարեկամ» Թուրքիային նեղացնել: Իսկ մեզ համար սա մի ավելորդ բացահայտում է՝ որտեղ մի հակահայկական իրադարձություն է տեղի ունենում, հետևում թուրքն է կանգնած կամ էլ նրա իսկ ստեղծած ադրբեջանցին: 
 
Միայն թե հայությանն այդքան ատող թուրքերին դեռևս անհնար է հասկացնել, որ «թուրք» երևույթից իրենց համարյա միայն անունն է մնացել և ժառանգած բարքերը: Իսկ մարդաբանական տեսակով նրանք վաղուց արդեն միջինասիական անապատների ծնունդ չեն, այլ սերունդներն այն ազգերի, որոնց երեխաներին իրենց վայրագ պապերը գերում, ապա ենիչերի էին դարձնում ու «քսի» տալիս ազգակիցների վրա: Իսկ բռնի հավատափոխության ու թրքախոս դարձնելու հետևանքով մի քանի սերունդ անց իրենց լիովին թուրք էին գիտակցում ամբողջական բնակավայրեր: 
 
Այնպես որ, եթե հայատյաց թուրքերը, օգտվելով դարիս գենետիկական հետազոտությունների հնարավորություններից, փորձեն պարզել, թե իրենք ովքեր են՝ շատերը կաթվածահար կլինեն այն իրողությունից, որ թուրքի իրենց գիտակցությունը բնադրել են հայի մարմնի մեջ:
 
Նմանները, ասում են, եթե ակունքներին չեն վերադառնում, գերադասում են ինքնասպան լինել: Եվ ուրեմն իր իսկ գլխից ընկած ընդամենը մեկ մազը բավական է, որպեսզի հայատյաց Մեթին Քուլունքը կամ սկսի ուսումնասիրել հայոց պատմությունն ու հպարտանա Տիգրանի ազգակիցը լինելու համար, կամ կյանքին վերջ տա և աշխարհն ազատի իր նման բարձրաստիճան մարդատյացից: